Արխիվ - 09 Նոյեմբեր 2018

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներն այցելել են Արդարադատության ակադեմիա

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներն այցելել են Արդարադատության ակադեմիա

Նոյեմբերի 9-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչները՝ իրավախորհրդատու Եվգենյա Ֆեդոտովան և փորձագետ, տնտեսագետ Լորենցո Սիարին: Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ Ակադեմիան մեծապես կարևորում է…

Հանձնվել են դիպլոմներ՝ 2018թ. շրջանավարտ-դատավորների թեկնածուներին

Հանձնվել են դիպլոմներ՝ 2018թ. շրջանավարտ-դատավորների թեկնածուներին

Նոյեմբերի 9-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ 2018թ-ի շրջանավարտների՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը,…

Թոշակառուները կկարողանան անվճար համերգասրահներ ու թատրոններ այցելել

Թոշակառուները կկարողանան անվճար համերգասրահներ ու թատրոններ այցելել

ՀՀ մշակույթի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները նոյեմբերի 9-ին սկիզբ են դրել մի նախաձեռնության, որի միջոցով հանրապետության կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող համերգասրահներ ու թատրոններ։ Լրագրողների հետ հանդիպմանը…

Մոտ 250 մլն դրամի ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանվել լիազորությունների չարաշահմամբ

Մոտ 250 մլն դրամի ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանվել լիազորությունների չարաշահմամբ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք անտեսելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ-ի ապրիլի 1-ին ՀՀ անունից ՓԲ ընկերության հետ կնքել են հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր, ինչի արդյունքում մոտ 250 մլն դրամի…

Վաչագան Ղազարյանի փողերը Կենտրոնական բանկում են. 1.1 մլրդ դրամի չարաշահում է հայտնաբերվել

Վաչագան Ղազարյանի փողերը Կենտրոնական բանկում են. 1.1 մլրդ դրամի չարաշահում է հայտնաբերվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է 1.163 մլրդ դրամի հարկային չարաշահում, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Փոխանցում է Պանորամա-ն։ «Սելենա» ՍՊ ընկերությունը Երևան…

Լորիգ Չարքուդյանը Մերիլենդ նահանգի Պատվիրակների պալատի անդամ է ընտրվել

Լորիգ Չարքուդյանը Մերիլենդ նահանգի Պատվիրակների պալատի անդամ է ընտրվել

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լորիգ Չարքուդյանը ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքում ընտրվել է Մերիլենդ նահանգի Պատվիրակների պալատի անդամ։ Չարքուդյանը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքում՝ քաղաքականապես ակտիվ ընտանիքում։ Նա ավելի քան 20 տարի պետական ծառայող է։ Նրա տատն ու պապը,…

Հայկական ծագումնաբանությանը նվիրված կոնֆերանս` ԱՄՆ-ում

Հայկական ծագումնաբանությանը նվիրված կոնֆերանս` ԱՄՆ-ում

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ Միլուոքի քաղաքի սբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել կոնֆերանս` նվիրված հայոց ծագումնաբանությանը: Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն: Առաջին բանախոսը՝ Թրեյսի Րայվիտ Քինին, ով հայոց ծագումնաբանության մասին ֆեյսբուքյան ամենահայտնի էջի` Armenian Genealogy-ի…

Իտալիայի մարզերի կեսում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել եղանակի պատճառով

Իտալիայի մարզերի կեսում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել եղանակի պատճառով

Իտալիայի Նախարարների խորհուրդը հայտարարել Է երկրի 11 մարզերում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ վատ եղանակի հետևանքների վերացման համար: Այդ մասին հայտնել Է Կիջի կառավարական պալատը: Երկրի իշխանությունները նման միջոցների են դիմում տուժածների օգնության ընթացակարգերի արագացման և վնասված տարածքների…

Google-ն Android-ին թույլ կտա հավելվածները թարմացնել դրանց աշխատելու պահին

Google-ն Android-ին թույլ կտա հավելվածները թարմացնել դրանց աշխատելու պահին

Android օպերացիոն համակարգի համար նոր ծրագիրն օգտատերերին հնարավորություն կտա՝ արդեն միացված հավելվածը թարմացնել՝ առանց այն անջատելու և առանց վերաբեռնելու։ Ներկայում թարմացման նոր ձևը, որը ստեղծվել է Аndroid-ի համար, արդեն ներքին թեսթավորման փուլն է անցնում և շուտով կտրամադրվի ծրագրային ապահովման մասնագետներին։…

Նորվեգիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Նորվեգիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Սառուցյալ օվկիանոսում՝ նորվեգական Յան-Մայեն կղզու շրջանում, 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը (USGS): Ըստ ծառայության՝ երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 05:49-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Օլոնկինբուեն բնակավայրից 119 կմ հյուսիս-արեւելք…

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 74 զիվորականի

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 74 զիվորականի

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 74 զինվորականների, որոնց մեղադրում են ահաբեկչության մեջ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Ստամբուլի դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել 103 մարդու նկատմամբ։ ՖԵՏՕ-ի հետ կապերի մեջ մեղադրվող մյուս զինվորականների նկատմամբ հետախուզում…

ԱՄՆ-ը ընդլայնում է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ-ը ընդլայնում է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայում բիզնեսով զբաղվող ֆիզիկական երեք անձանց և 9 ընկերությունների նկատմամբ՝ Ուկրաինայում Մոսկվայի ագրեսիայի հետ կապված։ Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղակալ Սիգալ Մանդելքերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շարունակում է իր թիրախում պահել Ռուսաստանի…

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ 2015թ. սկսած Վենեսուելայից 3 մլն մարդ է փախել քաղաքական և տնտեսական ճգնաժամի հետևանքով

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ 2015թ. սկսած Վենեսուելայից 3 մլն մարդ է փախել քաղաքական և տնտեսական ճգնաժամի հետևանքով

Վենեսուելայում քաղաքական ու տնտեսական ճգնաժամի պատճառով 2015թ. ի վեր երկիրը լքել է մոտ 3 մլն մարդ, ինչը փաստում են Միացյալ ազգերի կազմակերպության թարմ տվյալները: ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում նշվում է, որ տնտեսական ճգնաժամի, սննդամթերքի ու դեղորայքի սուր պակասի, խիստ գնաճի, ինչպես նաև բռնության մակարդակի…

Արմեն Սարգսյանն ու Աննա Հակոբյանը քննարկել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունները

Արմեն Սարգսյանն ու Աննա Հակոբյանը քննարկել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունները

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Աննա Հակոբյանը Արմեն Սարգսյանին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: Զրուցակիցները խոսել են «Երևան,…

ԱՄՆ-ը արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները մեղմելու Ռուսաստանի փորձը

ԱՄՆ-ը արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները մեղմելու Ռուսաստանի փորձը

Միացյալ Նահանգները արգելափակել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները մեղմելու Ռուսաստանի փորձը։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին մեղադրել է Ռուսաստանին Հյուսիսային Կորեայի բանկային համակարգի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ, որը պաշտոնական Մոսկվան որպես մարդասիրական ժեստ է ներկայացրել:…

Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների բանակցություններն ընդհատվել են

Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների բանակցություններն ընդհատվել են

Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների՝ Եվրամիության կողմից հովանավորվող բանակցությունները ընդհատվել են։ Երեկ Բրյուսելում մեկ ժամից քիչ տևած բանակցություններից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լրագրողներին ասել է, որ Կոսովոն պետք է նախևառաջ չեղարկի վերջերս սահմանված մաքսատուրքը։ «Ոչ մի երկխոսություն…

«Դիկտատուրա Հայաստանում չի կարող լինել». Նիկոլ Փաշինյան

«Դիկտատուրա Հայաստանում չի կարող լինել». Նիկոլ Փաշինյան

Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք հայրենիքը։ Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ Աստանայում Ղազախստանի հայ համայնքի…

Ըստ շրջանառվող լուրերի՝ Հերմինե Նաղդալյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև թեժ պայքար է սպասվում

Ըստ շրջանառվող լուրերի՝ Հերմինե Նաղդալյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև թեժ պայքար է սպասվում

Արդեն հայտնի է, թե ՀՀԿ-ից ով, որ ընտրատարածքում է առաջադրվելու որպես ռեյտինգային թեկնածու: Մասնավորապես ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջադրվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում է առաջադրվելու նաև ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը,…

«Հրապարակ» թերթը գրում է, որ ապագա խորհրդարանը ավելի մեծաքանակ կլինի

«Հրապարակ» թերթը գրում է, որ ապագա խորհրդարանը ավելի մեծաքանակ կլինի

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում կասկած չունեն, որ ապագա խորհրդարանը նման չի լինելու նախորդին՝ 105 պատգամավոր, այլ շատ ավելի մեծաքանակ է լինելու։ Հիշեցնենք, որ Սահմանադրությամբ ֆիքսված չէ պատգամավորների քանակը, այն «լողացող» է։ Եթե, օրինակ, «ՔՊ»-ն…

Վանա լճի Աղթամար կղզին արդեն խմելու ջուր ունի

Վանա լճի Աղթամար կղզին արդեն խմելու ջուր ունի

Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանում գտնվող Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագիծը կյանքի է կոչվել: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Վանի նահանգապետ Մուրաթ Զորլուօղլուն: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագծի իրականացման համար Վանի համապատասխան…

«Հատկացումների համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ». Մշնախի պարզաբանումը՝ Թովմաս Պողոսյանի ահազանգին

«Հատկացումների համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ». Մշնախի պարզաբանումը՝ Թովմաս Պողոսյանի ահազանգին

ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի առնչությամբ, որտեղ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը ահազանգել էր Արցախում բարեգործական համերգի համար ավտոբուսի գումար տրամադրելու մերժման մասին։ «Պաշտոնապես հայտնում եմ, որ…

«Փաշինյանին օդի պես ԱԺ-ում ուժեղ ընդդիմություն է պետք»․ Վիգեն Սարգսյան

«Փաշինյանին օդի պես ԱԺ-ում ուժեղ ընդդիմություն է պետք»․ Վիգեն Սարգսյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Արցախի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում: «Խորհրդարանական դիվանագիտությունը…

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան…

Ըստ Նազարբաևի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը

Ըստ Նազարբաևի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: «Կոլիզիա է առաջացել կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, ով կազմակերպության գլխավոր քարտուղարն էր, հետ…

Անտառային հրդեհը ոչնչացրել է Կալիֆորնիայի Փարադայս քաղաքը

Անտառային հրդեհը ոչնչացրել է Կալիֆորնիայի Փարադայս քաղաքը

Անտառային հրդեհը ոչնչացրել է Կալիֆորնիայի Փարադայս քաղաքը: Հրդեհը սկսվել է նոյեմբերի 8-ի առավոտյան և, վերջին տվյալներով, արդեն տարածվել է մոտ 8 000 հեկտար տարածքի վրա: Ըստ տեղական ԶԼՄ-ների, հազարավոր տներ են այրվել: «Ամբողջ քաղաքը հրի մեջ է: Սարսափելի է»,- ասել է քաղխորհրդի անդամ Սքոթ Լոթերը,…

Գյումրիի երկրագիտական թանգարանը կնախագծվի «Երևան, իմ սեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ

Գյումրիի երկրագիտական թանգարանը կնախագծվի «Երևան, իմ սեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ

Գյումրիի երկրագիտական թանգարանի նախագծման բոլոր աշխատանքների ծախսերը կստանձնի «Երևան, իմ սեր» հիմնադրամը: Այդ մասին Գյումրիում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նա նաև «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահն է: Նախագահը շրջել է ապագա թանգարանի տարածքում,…