Նոյեմբերի 3-ին ԱՄՆ Միլուոքի քաղաքի սբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել կոնֆերանս` նվիրված հայոց ծագումնաբանությանը:

Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:

Առաջին բանախոսը՝ Թրեյսի Րայվիտ Քինին, ով հայոց ծագումնաբանության մասին ֆեյսբուքյան ամենահայտնի էջի` Armenian Genealogy-ի ադմինիստրատորն է, նշեց, որ ծագումնաբանությունը բացահայտելու ճանապարհը անհրաժեշտ է սկսել ողջ մնացած բարեկամներից:

Մարկ Արսլան ներկայացրեց, թե ինչպես է ստեղծվել հայոց ծագումնաբանության մասնագիտացված Armenian Immigration Project կայքը: Այստեղ տեղադրված են մարդահամարի, հպատակագրության, ուղևորատար նավերի հայտարարագրեր, ինչպես նաև «Հայրենիք» թերթի հայտարարություններ, որտեղ փնտրվում են 1919թ-ին և 1920թ-ին կորած բարեկամներ: