Իտալիայի Նախարարների խորհուրդը հայտարարել Է երկրի 11 մարզերում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ վատ եղանակի հետևանքների վերացման համար:

Այդ մասին հայտնել Է Կիջի կառավարական պալատը:

Երկրի իշխանությունները նման միջոցների են դիմում տուժածների օգնության ընթացակարգերի արագացման և վնասված տարածքների վերկանգնման համար պետական բյուջեից լրացուցիչ միջոցների տրամադրման նպատակով: Կառավարաթյան նիստի արդյունքներով, որը կայացել Է նոյեմբերի 8-ի երեկոյան, արտակարգ դրություն Է հայտարարվել Իտալիայի 20 տարածաշրջաններից ավելի քան կեսում: Դա երկրի ամբողջ հյուսիսն Է, Սարդինիա և Սիցիլիա կղզիները, ինչպես նաև կենտրոնական մարզերը, որոնք գտնվում են Ապենինյան թերակղզու արևմտյան ծովեզերքին:

Ինչպես, ամփոփելով նիստի արդյունքները, հայտնել Է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Նախարարների խորհուրդը տարերքի հետևանքների վերացման նախնական միջոցառումների համար հատկացրել Է 53,5 միլիոն եվրո: «Առաջիկա օրերին եւս 200 միլիոն եվրո կստացվի իմ դեկրետից հետո»,- հայտարարել Է նա իր Twitter-ում: Վերջին տվյալներով՝ ամբողջ երկրում տարերքի զոհ Է դարձել 32 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: