ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայում բիզնեսով զբաղվող ֆիզիկական երեք անձանց և 9 ընկերությունների նկատմամբ՝ Ուկրաինայում Մոսկվայի ագրեսիայի հետ կապված։

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղակալ Սիգալ Մանդելքերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շարունակում է իր թիրախում պահել Ռուսաստանի աջակցությունը վայելող այն ընկերություններին, որոնք նպատակ ունեն շահույթ ստանալ Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմից»։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է, որ պատժամիջոցները «ձախողված են», և Մոսկվան «հաշվի չի առնի դրանք»։