Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է՝ ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,- գրել է նախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին: