«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 14-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամո, Մյասնիկյան, Հակոբջանյան, Մանթաշյան, Աղայան, Մխիթարյան, Մաքսիմ Գորկի փողոցների ջրամատակարարումը:

Ժամը 09։00-18:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Նոյեմբերի 14-ին ժամը 11։00-ից մինչև նոյեմբերի 15-ը ժամը 08:00 կդադարեցվի Արարատի մարզի Վանաշեն և Արարատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։