Արխիվ - 14 Նոյեմբեր 2018

«Երկիր ծիրանին» մերժում է արտահերթը՝ անվանելով «կեղծ նախաձեռնություն»

«Երկիր ծիրանին» մերժում է արտահերթը՝ անվանելով «կեղծ նախաձեռնություն»

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հատարարություն է տարածել, որտեղ դատապարտել է 2018թ-ի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ կոչելով դրանք «կեղծ նախաձեռնություն»: «Երկիր ծիրանի» կուսակցությունը կոչ է անում հանրությանը` պայքարել հանուն հայ ազգի բոլոր…

«Նախարարությունների թիվը 17-ից կարող է դառնալ 11»․ Արարատ Միրզոյան

«Նախարարությունների թիվը 17-ից կարող է դառնալ 11»․ Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պետական համակարգի օպտիմալացմանը, նշել է, որ նախարարությունների թիվը հնարավոր է 17-ից դառնալ 11: «Խոսում ենք 9-11 նախարարություն ունենալու մասին: Մենք ունենք պետական կառավարման շատ ուռճացված համակարգ:…

Հայտնի է «Իմ քայլի» պատգամավորության թեկնածուների ցուցակը

Հայտնի է «Իմ քայլի» պատգամավորության թեկնածուների ցուցակը

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը հայտնի է: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաև մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝…

Հայտնի է ՀՅԴ նախընտրական ցուցակի առաջին եռյակը

Հայտնի է ՀՅԴ նախընտրական ցուցակի առաջին եռյակը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաստատել է ՀՅԴ համամասնական ցուցակը, հայտնում է Yerkir.am-ը: Առաջին եռյակում են ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: Ավելի վաղ հայտնի է դարձել «Իմ քայլը»…

Շարմազանովը դժգոհ է ստվերի դեմ պայքարի տեմպերից

Շարմազանովը դժգոհ է ստվերի դեմ պայքարի տեմպերից

2019թ-ի բյուջեի մասին չենք կարող ասել, որ իներցիոն բյուջե է: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ 2019թ-ի բյուջեի քննարկման ժամանակ: «2018թ-ին բյուջեով 6,5 տոկոս տնտեսական աճ էր գրած, հիմա 4,9 տոկոս է գրած: Հիմա ժողովուրդն ավելի լավ 6,5-ի ժամանա՞կ է ապրելու,…

Արփի գյուղը կհամալրի էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայրերի ցանկը

Արփի գյուղը կհամալրի էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայրերի ցանկը

Վայոց ձորի մարզի Արփի գյուղում, ամռան կեսերից շինարարական աշխատանքներ են մեկնարկել: Մինչև տարեվերջ դրանք ամբողջությամբ կավարտվեն: Արփին կհամալրի էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայրերի ցանկը: Ժամանակակից, էներգախնայող LED համակարգի գործարկմանն անհամբերությամբ սպասող բնակիչները, արտաքին…

«Գազպրոմ Արմենիան» առանձնապես խոշոր չափերի հարկեր չի վճարել

«Գազպրոմ Արմենիան» առանձնապես խոշոր չափերի հարկեր չի վճարել

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր է հայտնաբերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ընկերությունում իրականացված…

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 50-ի

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 50-ի

Առնվազն 50 մարդ է զոհվել Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել են տեղի իշխանությունները: Գրեթե բոլոր զոհերի մարմինները հայտնաբերվել են Փարադայս քաղաքի տարածքում: Եվս 2 մարդ է զոհվել առափնյա Մալիբուում: Զոհվածների իրական թիվը կարող է ավելին լինել, քանի որ տասնյակ…

Մեքենաների վրա գազ տեղադրող սուբյեկտները կլիցենզավորվեն

Մեքենաների վրա գազ տեղադրող սուբյեկտները կլիցենզավորվեն

Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կլիցենզավորվեն: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված…

ԱՄՆ-ի օդուժի գերձայնային կործանիչ է աղետի ենթարկվել Տեխասում

ԱՄՆ-ի օդուժի գերձայնային կործանիչ է աղետի ենթարկվել Տեխասում

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի T-38 Talon գերձայնային կործանիչը նոյեմբերի 13-ին աղետի է ենթարկվել Տեխասի նահանգի տարածքում՝ Մեքսիկայի հետ սահմանի մերձակայքում: T-38 Talon-ը, որը տեղակայված է Լաֆլին ռազմաօդային բազայում, կործանվել է այսօր ժամը մոտավորապես 19:40-ին (Երևանի ժամանակով ժամը 05:40-ին): Փրկարարները…

«Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքը մի քանի օրից կհասնի Հայաստան

«Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքը մի քանի օրից կհասնի Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է և մի քանի օրից կհասնի Հայաստան։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Այն տպագրվել է ռուսական Alpina publisher գրատանը՝ «Интелектуальная литература» հրատարակչության կողմից։ Առայժմ տպագրվել է գրքի ռուսերեն տարբերակը,…

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների թիմը շարունակում է ելույթներն աշխարհի առաջնությունում: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային Նորայր Հախոյանը դուրս է մնացել բրոնզե մեդալի համար պայքարից: 82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը կպայքարի բրոնզի…

ԱՄՆ-ը և Չինաստանը վերսկսել են առևտրային բանակցությունները

ԱՄՆ-ը և Չինաստանը վերսկսել են առևտրային բանակցությունները

ԱՄՆ-ը և Չինաստանը վերսկսել են առևտրային բանակցությունները։ Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լարի Քուդլոուն, ով այդ իրադարձությունը «շատ դրական» է անվանել։ Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Արգենտինայում կայանալիք G-20-ի…

«Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու». տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյան

«Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու». տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյան

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը կմասնակցի առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին, ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ժողովուրդ ջան, ուզում եմ տեղեկացնել, որ մասնակցելու եմ առաջիկա…

«Մեր խնդիրը գիտելիքահեն գյուղատնտեսություն ունենալն է». գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար

«Մեր խնդիրը գիտելիքահեն գյուղատնտեսություն ունենալն է». գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար

Գյուղատնտեսության բնագավառը պետք է լինի նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված և լինի մրցունակ. ԱԺ-ում 2019թ-ի պետբյուջեի քննարկմանը հայտարարեց գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը: Ըստ նրա՝ այս ոլորտում կա ցածր արտադրողականություն, մարդկային ռեսուրսների ոչ օպտիմալ օգտագործում: «Մեր…

Ռումինիայի վարչապետը պնդում է՝ երկիրը պատրաստ է ստանձնել ԵՄ նախագահությունը

Ռումինիայի վարչապետը պնդում է՝ երկիրը պատրաստ է ստանձնել ԵՄ նախագահությունը

Ռումինիայի վարչապետը մերժել է Եվրամիության քննադատությունը, որ երկիրը չի կատարում ժողովրդավարական բարեփոխումներ, և պնդել է, որ Բուխարեստը պատրաստ է հաջորդ տարի ստանձնել ԵՄ նախագահությունը: Վիորիկա Դենչիլեն զեկույցը անվանել է «շատ անարդարացի» և քաղաքական դրդապատճառներ ունեցող: Նախագահ Կլաուս…

«Իրանի վրա օդային հարձակումը ջախջախիչ պատասխան կստանա»․ Իրանի պաշտպանության նախարար

«Իրանի վրա օդային հարձակումը ջախջախիչ պատասխան կստանա»․ Իրանի պաշտպանության նախարար

Իրանի վրա օդային հարձակումը ջախջախիչ պատասխան կստանա՝ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին: Այս մասին տեղեկացնում է news.am-ը։ Նրա խոսքերով՝ Իրանի ղեկավարությունն այդ ոլորտում այնպիսի հնարավորություններ ունի, որ եթե «թշնամիները Իրանի դեմ օդում քայլեր անեն,…

Մերկելը, ինչպես և Մակրոնը, կողմ է եվրոպական բանակի ստեղծմանը

Մերկելը, ինչպես և Մակրոնը, կողմ է եվրոպական բանակի ստեղծմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է անում եվրոպական բանակ ստեղծել՝ արձագանքելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկին, որը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհության առիթ դարձավ: «Եթե մենք դիտարկենք անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունները, իսկապես կարևոր է, որ աշխատենք այն հեռանկարի…

ԱՄՆ-ը 5 միլիոն դոլարի պարգև է հայտարարել ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» պարագլուխների մասին տեղեկատվության համար

ԱՄՆ-ը 5 միլիոն դոլարի պարգև է հայտարարել ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» պարագլուխների մասին տեղեկատվության համար

ԱՄՆ-ի իշխանությունները 5 միլիոն դոլարի պարգև են հայտարարել այն տեղեկատվության համար, որը կօգնի գտնելու ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամ Սալեհ ալ Արուրիի և շիաների «Հըզբոլլահ» շարժման անդամներ Խալիլ Յուսեֆ Մահմուդ Հարբի և Հայթամ Ալի Թաբաթաբայիի գտնվելու տեղը: Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի՝…

Ռոբերտ Քոչարյանի դատն ու Սերժ Սարգսյանի լռության պատճառները

Ռոբերտ Քոչարյանի դատն ու Սերժ Սարգսյանի լռության պատճառները

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել հայտնի Սիլվա Համբարձումյանի դեմ զրպարտության համար՝ կարծելով, որ Համբարձումյանը պետք է հերքի և վճա­րի 2 միլիոն դրամ փոխհա­տուցում: Ըստ Քոչարյանի՝ զրպարտություն է այն, ինչ օրերս հայտարարել էր Համբարձումյանը մամուլի ասու­լիսում: Իսկ…

Երևանում կրակոցներ են արձակվել ՀՀ ՊՆ գնդապետի ավտոմեքենայի ուղղությամբ

Երևանում կրակոցներ են արձակվել ՀՀ ՊՆ գնդապետի ավտոմեքենայի ուղղությամբ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում…

Արտակ Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր

Արտակ Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հռոմ կատարած այցի շրջանակում, նոյեմբերի 13-ին հանդիպել է Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Ռաֆայել Կանտոնեի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ…

Թուրքիան նոր ռազմաբազա է կառուցում Սուդանում

Թուրքիան նոր ռազմաբազա է կառուցում Սուդանում

Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սուդան այցելությունից հետո պարզ է դարձել, որ Թուրքիան Կարմիր ծովի ափին, Սուդանի Սուակին կղզում նոր ռազմաբազա է կառուցելու: Razm.info-ի փոխանցմամաբ, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվակայքը։ Նշվում է, որ այցի ընթացքում…

Հոգեբուժարաններում Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա հարուցվել են նոր քրեական գործեր

Հոգեբուժարաններում Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա հարուցվել են նոր քրեական գործեր

Հոգեբուժական կազմակերպություններում խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է ևս երկու քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ Գլխավոր դատախազությունից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության համաձայն՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական…

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի որդին կառաջադրվի ԲՀԿ-ից

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի որդին կառաջադրվի ԲՀԿ-ից

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գևորգյանը, ի վերջո, առաջադրվելու է պատգամավորի թեկնածու, բայց ոչ թե ՀՀԿ-ից կամ «Քաղաքացիական պայմանագրից», այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ Արմավիրի…

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ջիբրալթարում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ջիբրալթարում (տեսանյութ)

Ջիբրալթար ժամանելուց անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է թեթև մարզում Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Մարզմանը մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: «Վիկտորիան» համեմատաբար մեծ միակ մարզադաշտն…

Թուրքիայի քրդամետ կուսակցության նոր համանախագահը կարող է հայտնվել բանտում ու զրկվել մանդատից

Թուրքիայի քրդամետ կուսակցության նոր համանախագահը կարող է հայտնվել բանտում ու զրկվել մանդատից

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանն այդ պաշտոնում իրեն նախորդած Սելահաթթին Դեմիրթաշի պես կարող է հայտնվել բանտում ու զրկվել պատգամավորական մանդատից, այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը: Բուլդանին և կուսակցության 3 պատգամավորի մեղադրանք…

«ՀՀ էներգետիկ համակարգը կամուրջ է ԵԱՏՄ-ի և Իրանի էներգետիկ համակարգերի միջև». Գարեգին Բաղրամյան

«ՀՀ էներգետիկ համակարգը կամուրջ է ԵԱՏՄ-ի և Իրանի էներգետիկ համակարգերի միջև». Գարեգին Բաղրամյան

Էներգետիկայի բնագավառը վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել։ Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ 2018» միջոցառման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի…

Պաշտոնյաների թոշակը չի գերազանցի նվազագույնի 10-ապատիկը

Պաշտոնյաների թոշակը չի գերազանցի նվազագույնի 10-ապատիկը

ՀՀ կառավարությունը, կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու և կենսաթոշակների չափերի անհամաչափությունը մեղմելու նպատակով, պետական կենսաթոշակային ապահովության համակարգում կներդնի նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ: Համապատասխան որոշման նախագիծն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի…

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-7 աստիճանով

Նոյեմբերի 14-18-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 5-7 աստիճանով: Երևանում նոյեմբերի 14-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Այսօր ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները…

«Սպասում ենք Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկի

«Սպասում ենք Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկի

Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է, ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն` երեկ ընդունելով Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով Էդգար Ղազարյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լիբանանում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել Լեհաստանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Վարշավա): Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ…

Մնացականյանը և Կասպշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում

Մնացականյանը և Կասպշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում

Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երեկ ՊԲ շտաբում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ադրբեջանի…

«Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»․ Վիգեն Սարգսյան

«Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»․ Վիգեն Սարգսյան

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է՝ ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին: «Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ»,- գրել է Վիգեն Սարգսյանը։ Նա նշել…

Այսօր լրանում է կուսակցությունների և դաշինքների ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը

Այսօր լրանում է կուսակցությունների և դաշինքների ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը

Այսօր ժամը 18։00-ին լրանում է ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեռևս Հանրապետականի իշխանության օրոք ընդունված Ընտրական օրենսգրքով, իսկ դա նշանակում է, որ համամասնական ցուցակից բացի կուսակցություններն…

Ազգային Ժողովում մեկնարկել է հերթական նիստը․ կշարունակվեն 2019թ-ի պետբյուջեի նախագծի քննարկումները (տեսանյութ)

Ազգային Ժողովում մեկնարկել է հերթական նիստը․ կշարունակվեն 2019թ-ի պետբյուջեի նախագծի քննարկումները (տեսանյութ)

Ազգային ժողովում շարունակվում է 2019թ-ի բյուջեի նախագծի քննարկումը։ Սեպտեմբերի վերջին կառավարությունը հավանություն տվեց օրենքի այդ նախագծին և ուղարկեց Ազգային ժողով՝ քննարկման։ Ըստ այդմ՝ Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից…

Հայտնի է «Իմ քայլի» նախընտրական ցուցակի առաջին 10-յակը

Հայտնի է «Իմ քայլի» նախընտրական ցուցակի առաջին 10-յակը

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը հայտնի է. այն գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրան հաջորդում են՝ - առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, - ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, - փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը,…

«Արցախում $100 մլն ներդրումով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը»․ Արցախի նախկին վարչապետ

«Արցախում $100 մլն ներդրումով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը»․ Արցախի նախկին վարչապետ

Ավարտվել են Արցախում ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման շուրջ բանակցությունները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը «Ինչպես…

Շվեյցարիայում բացվել է լռության ցուցահանդես

Շվեյցարիայում բացվել է լռության ցուցահանդես

Բեռնի Հեռահաղորդակցությունների թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված «լռությանը»։ Ցուցադրությունը գործելու է մինչև 2019թ-ի հուլիսի 17։ Այս մասին գրում է Euromag-ը։ Թվային դետոքսի կոնցեպցիան այժմ շատ արդիական է, այդ իսկ պատճառով Բեռնի թանգարանն առաջարկում է մարդկանց գոնե որոշ ժամանակ…

«Ժամանակ» թերթը գրում է, որ Արմավիրի մարզպետը փորձում է միջամտել ընտրություններին

«Ժամանակ» թերթը գրում է, որ Արմավիրի մարզպետը փորձում է միջամտել ընտրություններին

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գործի է դրել փորձված վարչական ռեսուրսի չարաշահումը: Մարզպետը իր մոտ է կանչում տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների և նրանց առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել «Քաղաքացիական…

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր, ճանապարհը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական…

Նորվեգիայի ափերի մոտ կբացվի աշխարհում ամենամեծ ստորջրյա ռեստորանը

Նորվեգիայի ափերի մոտ կբացվի աշխարհում ամենամեծ ստորջրյա ռեստորանը

Նորվեգիայի հարավային ափերի մոտ կառուցվում է աշխարհում ամենամեծ ստորջրյա ռեստորանը, որի բացումը տեղի է ունենալու 2019թ. գարնանը: Այնուհանդերձ՝ ռեստորանում բոլոր տեղերն արդեն նախապես ամրագրված են մինչև ամառ: Under կոչվող ռեստորանը, որը կառուցվում է նորվեգական Snohetta ընկերության ու ինժեներների միջազգային…

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով թույլ տալ ներկրել Բագրատաշենի անցակետում կուտակված աջ ղեկով մեքենաները: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ 150-ից ավելի մեքենա արդեն հատել է վրացական սահմանը, և դրանք այլևս հնարավոր…

Վանա լճում նոր ձկնատեսակ է հայտնաբերվել

Վանա լճում նոր ձկնատեսակ է հայտնաբերվել

Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրյա որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանա լճում նոր ձկնատեսակ են հայտնաբերել։ Ձկնատեսակն ուսումնասիրելու նպատակով Վանի համալասարանում հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել։ Ինչպես հայտնի է մինչ այժմ Վանա լճի կենդանական աշխարհը սահմանափակվում էր միայն տառեխ…

Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում կդադարեցվի ջրամատակարարումը

Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 14-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամո, Մյասնիկյան, Հակոբջանյան, Մանթաշյան, Աղայան, Մխիթարյան, Մաքսիմ Գորկի փողոցների ջրամատակարարումը:…

Երևանում և 2 մարզում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 2 մարզում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Ավան՝ Թումանյան թաղ. 13/1 շենքը, Անդրանիկի փ. 46,…