«Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքը մի քանի օրից կհասնի Հայաստան
Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է և մի քանի օրից կհասնի Հայաստան։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Այն տպագրվել է ռուսական Alpina publisher գրատանը՝ «Интелектуальная литература» հրատարակչության կողմից։
Առայժմ տպագրվել է գրքի ռուսերեն տարբերակը, քանի որ հեղինակը ռուսերեն է գրել, բայց թարգմանիչներն արդեն աշխատում են գրքի վրա, և շուտով Հայաստանում կտպագրվի նաև հայերեն տարբերակը։ Գիրքը ծավալուն է, ներկայացված են պատմական դեպքեր՝ սկսած Սովետական Միության փլուզման շրջանից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում