Օդի ջերմաստիճանը կնվազի 3-7 աստիճանով
Նոյեմբերի 14-18-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 5-7 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 14-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Այսօր ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։