Նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով Էդգար Ղազարյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լիբանանում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել Լեհաստանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Վարշավա):

Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վահագն Աթաբեկյանը՝ (նստավայրը՝ Բեյրութ):

Հրամանագրերի տեքստերը դեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։