Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրյա որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանա լճում նոր ձկնատեսակ են հայտնաբերել։

Ձկնատեսակն ուսումնասիրելու նպատակով Վանի համալասարանում հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել։

Ինչպես հայտնի է մինչ այժմ Վանա լճի կենդանական աշխարհը սահմանափակվում էր միայն տառեխ ձկնատեսակով, որը լճի խորհրդանիշներից մեկն է։

Աշխատանքային խումբը հաստատել է, որ բացի տառեխից կա նաև այլ ձկնատեսակ, և իրենք ուսումնասիրություններ են կատարում նոր տեսակի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ։

Ըստ նախնական եզրակացության՝ ձուկը պատկանում է «Օxynoemacheilus genusuna» տեսակին, և այժմ աշխատանքներ են տարվում նրանց բնակության հիմնական վայրերը տեղորոշելու նպատակով:

Աշխատանքային խումբը, որի մեջ ընդգրկված են համալսարանի ռեկտորներ, պրոֆեսորներ, դասախոսներ տարբեր համալսարաններից, մտադիր է այս ուսումնասիրությունը ընդլայնել, դարձնել մեծ նախագիծ, որի արդյունքների ամփոփման ժամանակ կհրապարակվեն Վանա լճի կենդանական աշխարհին վերաբերող մանրամասն տեղեկություններ։