Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Զելենկոն անթույլատրելի է որակել Կիևում կանադացի լրագրող Մայքլ Քոլբորնի նկատմամբ հարձակումը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Լրագրողների նկատմամբ բռնությունը, ինչպես նաև անհանդուրժողականության ցանկացած դրսևորում մեզ համար անընդունելի է: Սպասում ենք իրավապահ մարմինների կողմից իրականացվող հետաքննության արդյունքներին», - գրել է Զելենկոն:

«Ուկրաինա 112» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Քոլբորնը ծեծի է ենթարկվել Կիևում`ըննդեմ տրանսգենդերների ակցիայի մասնակիցների կողմից:

Ոստիկանության տեղեկություններով՝ կանադացի լրագրողը լուսանկարահանում է իրականացրել, երբ երկու տղամարդ հարձակվել և ծեծի են ենթարկել նրան, այնուհետև դիմել փախուստի: