Արխիվ - 19 Նոյեմբեր 2018

Բելառուսը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի Ադրբեջանին

Բելառուսը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի Ադրբեջանին

Մինսկն ու Բաքուն նոր պայմանագիր կկնքեն բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի առաքման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո: Երկու նախագահների բանակցությունների…

Հայտնի են արտահերթին քվեաթերթիկում քաղաքական ուժերի համարները

Հայտնի են արտահերթին քվեաթերթիկում քաղաքական ուժերի համարները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճակահանությամբ որոշվել են դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին քվեաթերթիկում քաղաքական ուժերի համարները: Առաջինը «Հայաստանի հանրապետական կուսակցությունն» է, 2-րդը՝ «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը,…

Երևանը միացել է իտալական խոհանոցի համաշխարհային տոնին՝ հյուրընկալելով Միշլենի 3 աստղ ունեցող խոհարարին

Երևանը միացել է իտալական խոհանոցի համաշխարհային տոնին՝ հյուրընկալելով Միշլենի 3 աստղ ունեցող խոհարարին

Պահպանելով լավագույն ավանդույթները, արդեն երրորդ անգամ մեկնարկել է «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթը» միջոցառումը: Դրա շրջանակում 296 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններ, իտալական մշակութային ինստիտուտներ ամբողջ աշխարհով մեկ հազարավոր միջոցառումներ են կազմակերպում՝…

«Այսուհետ Հայաստանի հետ հաշվի կնստեն»․ Նիկոլ Փաշինյան

«Այսուհետ Հայաստանի հետ հաշվի կնստեն»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի հետ հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում չի լինելու «լուռումունջ համակերպվողի դերում»: «Այնպիսի հարաբերություններ,…

«Ադրբեջանը Բելառուսի համար ռազմավարական գործընկեր է»․ Լուկաշենկո

«Ադրբեջանը Բելառուսի համար ռազմավարական գործընկեր է»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Բելառուսի համար հուսալի ռազմավարական գործընկեր է: «Ադրբեջանը եղել և մնում է մեզ համար հուսալի ռազմավարական գործընկեր: Մենք բարձր ենք գնահատում…

Գործադիրը հերքում է՝ «Խոպանչիներին» հարկելու նախագիծ չկա

Գործադիրը հերքում է՝ «Խոպանչիներին» հարկելու նախագիծ չկա

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց (այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածների) եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ կամ հայեցակարգ: «Հարկային համակարգի փոփոխությունների շրջանակում քննարկվել…

«Անդրանիկի, Նժդեհի, Վազգենի գործի շարունակողն եմ». Էդուարդ Շարմազանով

«Անդրանիկի, Նժդեհի, Վազգենի գործի շարունակողն եմ». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Facebook սոցիալական ցանցում էջ է բացել, որով արդեն մի քանի անգամ ուղիղ եթեր է մտել: «Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ։ Միշտ հավատացել եմ իմ գաղափարներին, Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ և այսօր էլ անուղղելի լավատես եմ։ Պայքարել ու պայքարելու եմ հանուն Արցախի ու…

Երևանում հեծանվային երթուղու կահավորումը ճանապարհային նշաններով մեկնարկում է

Երևանում հեծանվային երթուղու կահավորումը ճանապարհային նշաններով մեկնարկում է

Երևանում սկսվում է նախապես հայտարարված հեծանվային երթուղու կահավորումը համապատասխան ճանապարհային նշաններով: Այդ մասին ասվում է ճանապարհային ոստիկանության հայտարարության մեջ: 2018թ. նոյեմբերի 19-ին նշված նշաններով կկահավորվեն Բաղրամյան, Մաշտոցի պողոտաները և Գր. Լուսավորչի փողոցը:…

Արշակ Սադոյանը չի կարողացել ընտրությունների համար փող հավաքել հաշվեհամարը սխալ գրելու պատճառով

Արշակ Սադոյանը չի կարողացել ընտրությունների համար փող հավաքել հաշվեհամարը սխալ գրելու պատճառով

Արշակ Սադոյանի «Ազգային ժողովրդավարների դաշինքը» չի կարողանա մասնակցել ընտրություններին բանկերից մեկում բացված հաշվեհամարում տեղ գտած սխալի պատճառով: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի ֆեյսբուքահայեր, մեր մեղքով մի շատ ցավալի սխալ է կատարվել: Հայրենակիցներին…

«ՀԴՄ չխփելը դառնալու է շատ ծանր հանցագործություն»․ Նիկոլ Փաշինյան

«ՀԴՄ չխփելը դառնալու է շատ ծանր հանցագործություն»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ իր այցի ընթացքում հայտարարել է, որ ՀԴՄ կտրոն չտպելը լինելու է շատ ծանր հանցանք: «Առաջիկայում օրենսդրական փոփոխություն ենք իրականացնելու: Օրինակ՝ միկրոբիզնեսին, այն բիզնեսին, որն ունի տարեկան 20-24 մլն դրամի շրջանառություն, որոշ գոտիականությամբ,…

Արթուր Բաղդասարյանը՝ ՀՅԴ-ի մասին. «6 ամսում 2-3 անգամ մտափոխվել են»

Արթուր Բաղդասարյանը՝ ՀՅԴ-ի մասին. «6 ամսում 2-3 անգամ մտափոխվել են»

Աժ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ պատասխանել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն սխալվում է՝ ասելով, որ միակ ընդդիմությունն են: «Եթե դուք հիշում…

Ավարտվել է Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018թ-ը․ նվիրաբերվել է 1 242 460 եվրո

Ավարտվել է Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018թ-ը․ նվիրաբերվել է 1 242 460 եվրո

Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո: Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։ Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է…

Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում

Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում

Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում՝ տարեկան մինչև 3000 հատ: Այդ մասին հայտարարել է «Գյանջայի ավտոմոբիլային գործարանի» դիտորդական խորհրդի նախագահ Խանլար Ֆաթիևը: «Մինսկի տրակտորների գործարանը և Գյանջայի ավտոմոբիլային գործարանը համատեղ գործունեություն կծավալեն…

Մոսկվայում բաքվեցի հայ փախստականներին վտարում են տարածքից

Մոսկվայում բաքվեցի հայ փախստականներին վտարում են տարածքից

Մոսկվայում բաքվեցի հայ փախստականներին վտարում են «Ալթայ» հյուրանոցի հին կորպուսից Մոսկվայի հյուսիս-արևելքում, որտեղ նրանք ապրել են 30 տարի: 5 հայ հրաժարվել է հեռանալ իր հյուրանոցային համարից, երբ նոր սեփականատերը խնդրել է նրանց լքել տարածքը, գրում է «Նովայա գազետան»: Փակի տակ…

Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը

Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը

Այսօրվանից մինչև դեկտեմբերի 10-ը Երևանում կանցկացնի «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է): Այն թվով երկրորդն է։ Ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոօպերա: «ԱրմմոնոPlus» թատերական…

«Մեզ համոզում են՝ «փոքր ժողովուրդ եք, ձեր հայրենիքի մի մասը տվեք», բայց մենք բոլորին ասում ենք՝ ոչ»․ Նիկոլ Փաշինյան

«Մեզ համոզում են՝ «փոքր ժողովուրդ եք, ձեր հայրենիքի մի մասը տվեք», բայց մենք բոլորին ասում ենք՝ ոչ»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Մարտունի քաղաքի 190-ամյակի տոնակատարությանն իր ելույթում ասել է, որ հայ ժողովրդին փորձել են համոզել, որ թույլ է: «Մեզ անընդհատ բոլորն ամեն տեղից, բոլոր կողմերից ուզում են համոզել՝ «փոքր ժողովուրդ եք, խեղճ ժողովուրդ եք, յոլա գնացող ժողովուրդ եք՝…

Բողոքի ցույցեր, ձերբակալություններ՝ Իրանի Շուշ քաղաքում

Բողոքի ցույցեր, ձերբակալություններ՝ Իրանի Շուշ քաղաքում

Իրանում ձերբակալվել են հարավարևմտյան Շուշ քաղաքի շաքարի գործարանի չորս աշխատակիցներ, որոնք պահանջում էին վճարել չվճարված աշխատավարձը: Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը: Գործարանի աշխատողները արդեն մի քանի օր է բողոքում են: Տեղի բնակիչները միացել են ցուցարարներին: Շուշի շաքարի գործարանում…

Կիևում հարձակվել են տրանսգենդերների իրավունքներին նվիրված քայլարշավի մասնակիցների վրա

Կիևում հարձակվել են տրանսգենդերների իրավունքներին նվիրված քայլարշավի մասնակիցների վրա

Տրանսգենդերների իրավունքների համար պայքարող ակտիվիստները ստիպված են եղել դադարեցնել քայլարշավը Կիևում, երբ շարժմանը դեմ արտահայտվողները հարձակվել են նրանց, ինչպես նաև իրադարձությունը լուսաբանել փորձող կանադացի լրագրողի վրա: Միջոցառման կազմակերպիչները քննադատել են Ուկրաինայի ոստիկանությանը, որին չի հաջողվել…

Սկոպյեում Մակեդոնիայի անվանափոխության դեմ բողոքի ցույց է անցկացվել

Սկոպյեում Մակեդոնիայի անվանափոխության դեմ բողոքի ցույց է անցկացվել

Ավելի քան հազար մարդ է մասնակցել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած ցույցին՝ բողոքելով հարևան Հունաստանի հետ կնքված պայմանագրի դեմ: Երեկ ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց՝ կոչ անելով արտահերթ ընտրություններ անցկացնել: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ օրենսդիրները ձայների 80 կողմ,…

«Ադրբեջանի մոտ վհատության ռեակցիա է, փորձում է խոչընդոտել մարդասիրական ծրագրերը». Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի ԱՄՆ-ին և Ֆրանսիային բողոքի նոտա հղելու մասին

«Ադրբեջանի մոտ վհատության ռեակցիա է, փորձում է խոչընդոտել մարդասիրական ծրագրերը». Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի ԱՄՆ-ին և Ֆրանսիային բողոքի նոտա հղելու մասին

Ադրբեջանի մոտ վհատության ռեակցիա է, որով ցույց է տրվում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որևէ ձևով չեն հանդուրժում, որ Արցախը նույնիսկ մարդասիրական կարիքներ հոգալու համար կապեր հաստատի այլ երկրների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ԱՀ…

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ԺՊ-ն մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի նիստին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ԺՊ-ն մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի նիստին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։…

«Հայաստանը չպետք է լինի մի կառույցի անդամ, որտեղ իրեն չեն հարգում». բանակցային գործի մասնագետ

«Հայաստանը չպետք է լինի մի կառույցի անդամ, որտեղ իրեն չեն հարգում». բանակցային գործի մասնագետ

Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում ուժային ասիմետրիայի խնդիր կա, բոլոր երկրներն իրար հավասար պետք է լինեն և միմյանց հավասար կերպով վերաբերվեն: Tert.am-ի հետ զրույցում նա նկատել է սակայն, որ այստեղ որոշ երկրների առաջնորդներ կարծում են, որ իրենք ավելի մեծ քաշ ունեն և ավելի…

«Մինչև Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապատրաստվել․ եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ լինեն, առաջին օգտվողը Ադրբեջանն է լինելու». Արմեն Ռուստամյան

«Մինչև Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապատրաստվել․ եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ լինեն, առաջին օգտվողը Ադրբեջանն է լինելու». Արմեն Ռուստամյան

Միանշանակ է, որ թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողական ոգուց և համագործակցության տրամաբանությունից, որ ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ զգայուն հարցերը մինչև չեն համաձայնեցվում…

«Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ». թուրք դեսպանը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը

«Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ». թուրք դեսպանը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը

Նախօրեին թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիան բացել է իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ: Ինչպես գրել էր թուրքական հայտնի Haberturk պորտալը՝ Թուրքիայում գործող, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության (որը սովորաբար հանդես է…

Վլադիմիր Պուտինը մեկնում է Թուրքիա

Վլադիմիր Պուտինը մեկնում է Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով նոյեմբերի 19-ին մեկնում է Թուրքիա: Տեղեկության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ Ստամբուլում մասնակցելու է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարական աշխատանքների ավարտին նվիրված տեսակոնֆերանսին:…

«Ձեր քվեն տալուց դուք որոշում եք այն երեխայի ճակատագիրը, որը դեռևս քվեարկելու իրավունք չունի»․ Նիկոլ Փաշինյանը՝ մարտունեցիներին

«Ձեր քվեն տալուց դուք որոշում եք այն երեխայի ճակատագիրը, որը դեռևս քվեարկելու իրավունք չունի»․ Նիկոլ Փաշինյանը՝ մարտունեցիներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում է, մասնակցում է քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը։ Նրան ուղեկցում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը, ներկա է նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Փաշինյանը շնորհավորեց…

Գվատեմալայում հրաբխի ժայթքման պատճառով տարհանում է կատարվում

Գվատեմալայում հրաբխի ժայթքման պատճառով տարհանում է կատարվում

Աղետների հետևանքների նվազեցման ազգային համակարգող ծառայության ներկայացուցիչները Գվատեմալայի ութ համայնքներին Ֆուեգո հրաբխի ժայթքման մակարդակի բարձրացման պատճառով խնդրել են հեռանալ այդ շրջաններից, հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ հրաբուխը տեղակայված է Էսկուինտլա, Չիմաալտենանգո և Սակատեպեկեզ…

Հնարավոր է հետագայում «խոպանչիները» նույնպես սկսեն եկամտային հարկ վճարել պետությանը

Հնարավոր է հետագայում «խոպանչիները» նույնպես սկսեն եկամտային հարկ վճարել պետությանը

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն 2020թ-ից կարող է տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդնել, ինչը ենթադրում է, որ դրսից եկամուտ ստացող քաղաքացին պարտավորվում է այն հայտարարագրել ու 23% եկամտային հարկ վճարել պետությանը: «Ռադիոլուրի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:…

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի 22-ին

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի 22-ին

Հայկական նոր թղթադրամներն աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 2018թ-ի նոյեմբերի 22-ից, հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը: Հին թղթադրամները կշարունակեն մնալ շրջանառության մեջ: Հիշեցնենք, որ 2017թ-ի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել էր շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։…

Արցախում գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի

Արցախում գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է «Ռաֆո» ՍՊ ընկերության կողմից Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհարթակ և ծանոթացել շինարարության ընթացքին: Նախագծով նախատեսված է նկուղային հարկերով կառուցել քառահարկ 2 շենք՝ 3 և 4 սենյականոց 32…

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային Բյութ շրջանում անտառային հրդեհների զոհերի թիվը 76-ից հասել է 77-ի: Այս մասին կիրակի հայտարարել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան: Այդպիսով՝ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի ընդհանուր թիվը հասել է 80-ի: Միևնույն ժամանակ, նվազել է անհետ կորածների թիվը՝ 1.300-ից…

Թուրքիայի զինված ուժերը Աֆրինում պարետային ժամ են հայտարարել

Թուրքիայի զինված ուժերը Աֆրինում պարետային ժամ են հայտարարել

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Աֆրին շրջանի մի շարք թաղամասերում հայտարարել են պարետային ժամ։ Ըստ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալների միջև լուրջ բախումներ են տեղի ունեցել: Նշվում է, հուժկու բախումներ են եղել հատկապես…

Նոյեմբերի 21-ին տեղի կունենա «Բրիգ­գան» անսամբլի համերգը Երևանում

Նոյեմբերի 21-ին տեղի կունենա «Բրիգ­գան» անսամբլի համերգը Երևանում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` «Բարոկկո երաժշտության օրերի» շրջանակում նոյեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Բրիգգան» անսամբլի համերգը: Անսամբլը ներկայացնում է 17-18-րդ դարերի կամերային երաժշտությունը: «Բրիգգան»…

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը քաղաքի առանձին հատվածներում…

NASA. Երկրագնդին սպառնում է փոքր սառցե դարաշրջան

NASA. Երկրագնդին սպառնում է փոքր սառցե դարաշրջան

Երկրի բնակիչներին կարող է սպասվել երկարատև ցուրտ ձմեռների շրջան՝ ռեկորդային ցածր ջերմաստիճաններով։ Նման զգուշացում են արել NASA-ի գիտնականները՝ արևային ակտիվության նոր հետազոտության արդյունքներով։ Հետազոտողները նշել են, որ ռեկորդային ցուրտը կարող է ազդել նաև կապի և նավիգացիայի աշխատանքի վրա։ Պատմության…

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական…

Հուսիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ հրթիռահարվածների դադարեցման մասին

Հուսիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ հրթիռահարվածների դադարեցման մասին

Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման կողմնակիցները հայտարարել են Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Եմենում նրանց դաշնակիցների դեմ հրթիռահարվածների և անօդաչուների գրոհների դադարեցման մասին: Նոյեմբերի 18-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝…

Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար

Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ հայտարարել է, որ դիվանագիտական խողովակների միջոցով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար: «Անօրինական ռեժիմի ներկայացուցչի մուտքը Միացյալ Նահանգներ և ԱՄՆ-ի տարածքում անջատական կառույցների խրախուսման թույլտվությունը հակասում է այդ…

Քրեական հեղինակություն համարվող Շալիկո Մանուչարյանը՝ «Շալոն» տուժող է ճանաչվել

Քրեական հեղինակություն համարվող Շալիկո Մանուչարյանը՝ «Շալոն» տուժող է ճանաչվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն համարվող «Շալոն»՝ Շալիկո Մանուչարյանը տուժող է ճանաչվել Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում և հարցաքննվել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔԿ-ն հայտարարեց, որ 2017թ-ին մի խումբ մարդիկ ծրագրել են իրականացնել…

«Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք». Վիգեն Սարգսյան

«Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես…

Apple-ը կզբաղվի գեղարվեստական ֆիլմերի թողարկմամբ

Apple-ը կզբաղվի գեղարվեստական ֆիլմերի թողարկմամբ

Apple կորպորացիան կզբաղվի գեղարվեստական ֆիլմերի նկարահանմամբ և այդ նպատակով համաձայնագիր է ստորագրել Նյու Յորքում հաստատված A24 ընկերության հետ: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը: Գործընկերները պլանավորում են համատեղ նախագծին ձեռնամուխ լինել հաջորդ տարի: Սկզբնական շրջանում A24-ը կինոֆիլմերն ու…

Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը

Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը: Կազմակերպության պաշտոնական էջում հրապարակված մեկնաբանության մեջ նա նշել է, որ Աստանայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ մի քանի մոտեցում է դիտարկվել, այդ թվում ռոտացիոն…

Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների չորրորդ քարավանը

Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների չորրորդ քարավանը

Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների ևս մեկ՝ արդեն չորրորդ քարավանը՝ մոտ 150 մարդ, հաղորդում է Prensa Grafica պորտալը: Կենտրոնական Ամերիկայից, ընդհանուր առմամբ, մեկ ամսում Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահման է հասել ավելի քան 3000 միգրանտ: Ներկայում Կենտրոնական Ամերիկայի տարբեր երկրներից դեպի ԱՄՆ են ուղևորվում…

Facebook-ը խիստ ճնշման տակ է. Ցուկերբերգը հայտարարել է «պատերազմական պայմաններ»-ում աշխատելու մասին

Facebook-ը խիստ ճնշման տակ է. Ցուկերբերգը հայտարարել է «պատերազմական պայմաններ»-ում աշխատելու մասին

Facebook ընկերության նախագահ Մարկ Ցուկերբերգը ղեկավար պաշտոններ զբաղեցնող մոտ 50 աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարելու է  «պատերազմական պայմաններ»-ում աշխատելու մասին, գրում է The Wall Street Journal-ը: Հրապարակման համաձայն՝ Ցուկերբերգն ասել է, որ ներկայում ընկերությունը գտնվում…

Ռուսաստանի շուկայում սպասվում է երշիկի գների բարձրացում

Ռուսաստանի շուկայում սպասվում է երշիկի գների բարձրացում

Ռուսաստանի շուկայում երշիկեղենի գները կարող են թանկանալ մոտ 30 տոկոս: «Իզվեստիա» թերթի հաղորդմամբ՝ գները կաճեն կարմիր մսի արտադրանքի վրա ակցիզային հարկի ներդրման դեպքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձագետները դրական են գնահատում այս մոտեցումը՝ նշելով, որ երշիկեղենի արտադրատեսակներն ավելացնում…

Ուկրաինայի ԱԳՆ-ը դատապարտել է Կիևում կանադացի լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը

Ուկրաինայի ԱԳՆ-ը դատապարտել է Կիևում կանադացի լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Զելենկոն անթույլատրելի է որակել Կիևում կանադացի լրագրող Մայքլ Քոլբորնի նկատմամբ հարձակումը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Լրագրողների նկատմամբ բռնությունը, ինչպես նաև անհանդուրժողականության ցանկացած դրսևորում…

Բոլոնիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ է հայտնաբերվել. բնակիչները տարհանվել են

Բոլոնիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ է հայտնաբերվել. բնակիչները տարհանվել են

Իտալական Բոլոնիա քաղաքում հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ, ինչի հետևանքով յոթ հազարից ավելի մարդ ստիպված է եղել լքել տները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ռումբը հայտնաբերվել է Սավեն գետի տարածքում իրականացված պեղումների ժամանակ: Բնակիչներին տարհանելու որոշումը կայացվել է երկար…