ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճակահանությամբ որոշվել են դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին քվեաթերթիկում քաղաքական ուժերի համարները:

Առաջինը «Հայաստանի հանրապետական կուսակցությունն» է, 2-րդը՝ «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը, 3-րդը՝ «Հայ հեղափոխական դաշնակցությունը», 4-րդը՝ «Իմ քայլը» դաշինքը, 5-րդը՝ «Լուսավոր Հայաստանը», 6-րդը՝ «Քրիստոնեաժողովրդական վերածնունդը», 7-րդը՝ «Ազգային առաջընթացը», 8-րդը՝ «Մենք» դաշինքը, 9-րդը՝ «Օրինաց երկիրը», 10-րդը՝ «Սասնա ծռերը», 11-րդը՝ «Բարգավաճ Հայաստանը»: