ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի հետ հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում չի լինելու «լուռումունջ համակերպվողի դերում»:

«Այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել Հայաստանի հետ, այդպիսի հարաբերություններ չեն լինելու։ Մեր ժողովուրդն ու մեր կառավարությունն ի վիճակի է պաշտպանել մեր երկրի շահերը և սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն և խոստանում եմ, որ այսուհետ հաշվի կնստեն», - ասել է Փաշինյանը: