Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով նոյեմբերի 19-ին մեկնում է Թուրքիա:

Տեղեկության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ Ստամբուլում մասնակցելու է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարական աշխատանքների ավարտին նվիրված տեսակոնֆերանսին:

Այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մի շարք հարցեր: