Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների ևս մեկ՝ արդեն չորրորդ քարավանը՝ մոտ 150 մարդ, հաղորդում է Prensa Grafica պորտալը:

Կենտրոնական Ամերիկայից, ընդհանուր առմամբ, մեկ ամսում Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահման է հասել ավելի քան 3000 միգրանտ:

Ներկայում Կենտրոնական Ամերիկայի տարբեր երկրներից դեպի ԱՄՆ են ուղևորվում միգրանտների չորս քարավան, երեքն արդեն Մեքսիկայում են: Առաջին քարավանը՝ մոտ 500 միգրանտ, Մեխիկո է հասել հոկտեմբերի 28-ին, երկրորդ քարավանը՝ հոկտեմբերի 31-ին, երրորդը՝ նոյեմբերի 5-ին: Բազմաթիվ միգրանտներ արդեն տևական ժամանակ սպասում են Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանակից Տիհուանա շրջանում՝ սահմանային պարսպի մոտ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է ապաստան տրամադրել երկրի սահմանն անօրինական մուտք գործող միգրանտներին: