Աղետների հետևանքների նվազեցման ազգային համակարգող ծառայության ներկայացուցիչները Գվատեմալայի ութ համայնքներին Ֆուեգո հրաբխի ժայթքման մակարդակի բարձրացման պատճառով խնդրել են հեռանալ այդ շրջաններից, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ հրաբուխը տեղակայված է Էսկուինտլա, Չիմաալտենանգո և Սակատեպեկեզ շրջանների միջև՝ երկրի հարավ-կենտրոնական մասում:

Հրատարակության հետ զրույցում Աղետների հետևանքների նվազեցման ազգային համակարգող ծառայության մամուլի քարտուղար Դևիդ դե Լեոնը նշել է, որ հրաբխի ժայթքման արդյունքում պետք է առնվազն 8 համայնքներ տարհանվեն:

Նշվում է, որ այս տարվա հունիսին այս հրաբխի ժայթքումից մահացել է 194 մարդ, իսկ անհետ կորած է համարվում 234 մարդ: Սակայն, համայնքի աջակցության կազմակերպությունները պնդում են, որ Ֆուեգո հրաբխի ժայթքման արդյունքում հազարավոր մարդիկ անհետ կորել են: