Երկրի բնակիչներին կարող է սպասվել երկարատև ցուրտ ձմեռների շրջան՝ ռեկորդային ցածր ջերմաստիճաններով։

Նման զգուշացում են արել NASA-ի գիտնականները՝ արևային ակտիվության նոր հետազոտության արդյունքներով։

Հետազոտողները նշել են, որ ռեկորդային ցուրտը կարող է ազդել նաև կապի և նավիգացիայի աշխատանքի վրա։ Պատմության մեջ ամենահայտնի օրինակը, որը ստացել է փոքր սառցե շրջան անվանումը, տևել է 1645թ-ից 1715թ։ Միջին տարեկան ջերմաստիճաններով այն ամենացուրտն է եղել վերջին 2 հազար տարում։