ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` «Բարոկկո երաժշտության օրերի» շրջանակում նոյեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Բրիգգան» անսամբլի համերգը: Անսամբլը ներկայացնում է 17-18-րդ դարերի կամերային երաժշտությունը:

«Բրիգգան» շվեդերենից թարգմանաբար նշանակում է «կամուրջ»: Մենակատարների անսամբլի կազմում հանդես են գալու Ալեսանդրո դե Կարոլիսը և Մոնիկա Գարսիա Սալամերոն /բլոկֆլեյտա/, Մարիանա Պարաս Պենան /բարոկկո ֆագոտ/, Նիլս Պֆեֆերը /թեորբա և կլավեսին/: 

Համերգային ծրագրում ընդգրկված են հետևյալ ստեղծագործությունները`

 - Գ. Ֆ. Տելեման` Տրիո-սոնատ դո մաժոր, TWV 42:C1 (Der getreue Music-Meister)

 - Ու. Ուիլյամս` Sonata in imitation of birds

 - Հ. Պյորսել` Two in One upon a Ground (Dioclesian)

 - Ա. Ֆալկոնիերի` Folias echa para mi Señora Doña Tarolilla de Carallenos

 - Ռ. Վիզե` Պրելյուդ սոլ-մինոր  (Manuscrit Vaudry de Saizenay)

 - Ֆ. Կուպերեն` La Pucelle

 - Ա. Ֆալկոնիերի` L’Eroica

 - Ա. Վիվալդի` Տրիո-սոնատ La Follia։