Ռուսաստանի շուկայում երշիկեղենի գները կարող են թանկանալ մոտ 30 տոկոս: «Իզվեստիա» թերթի հաղորդմամբ՝ գները կաճեն կարմիր մսի արտադրանքի վրա ակցիզային հարկի ներդրման դեպքում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձագետները դրական են գնահատում այս մոտեցումը՝ նշելով, որ երշիկեղենի արտադրատեսակներն ավելացնում են քաղցկեղի առաջացման վտանգը: Իսկ ակցիզային հարկից ստացվող միջոցները կուղղվեն «առողջ սննդամթերք»-ի գների նվազեցմանը: