ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Facebook սոցիալական ցանցում էջ է բացել, որով արդեն մի քանի անգամ ուղիղ եթեր է մտել:

«Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ։ Միշտ հավատացել եմ իմ գաղափարներին, Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ և այսօր էլ անուղղելի լավատես եմ։ Պայքարել ու պայքարելու եմ հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության, հանուն ազգային ավանդական արժեքների, հանուն հայ առաքելական սուրբ եկեղեցու, հանուն ավանդական հայ ընտանիքի, հանուն նրա, որ պղծության քարոզողները Հայաստանում չընդլայնվեն և որևէ վտանգ չսպառնա ազգային անվտանգությանը», - ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ ինքը «չի կարող լռել, որովհետև դա իր տեսակն է»։

«Ես եղել ու կամ Անդրանիկի, Նժդեհի, Նիկոլ Դումանի, Վազգեն սպարապետի մեծ գործի համեստ շարունակողը։ Ես ուզում եմ, որ մենք մաքրենք քաղաքական դաշտը և գնանք առաջ՝ միասնական, անկախ մեր կուսակցական պատկանելությունից։ Եվ ուզում եմ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին մաղթել, քաղաքական, քաղաքակիթ ընտրապայքար։ Կյանքը դեկտեմբների 9-ից հետո չի ավարտվելու», - եզրաձակել է նա: