235 տարի առաջ 1783թ-ի նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել պատմության մեջ առաջին անգամ օդապարիկով թռիչքը։ Տարիներ առաջ այդ օրը երկու խիզախ ֆրանսիացիներ՝ Պիլար դե Ռոժեն և մառկիզ դ’Առլանդը պատմության մեջ առաջին անգամ Մոնգոլֆե եղբայրերի օդապարիկով թռիչք են իրականացրել Փարիքի կենտրոնից արվարձաններ։ Տղաները բարձացել են 915 մետր և 25 րոպեում անցել 9 կմ։

Մոնգոլֆե եղբայրերն իրենց առաջին օդապարիկը առանց ուղևորների թողարկել են 1783թ-ի հունիսին։ Հաջողությունը ոգեշնչել է նրանց իրենց գյուտերը ցուցադրել Ֆրանսիայի թագավորին։ Օդապարիկը զարդարված է եղել ոսկյա ծաղիկներով, կենդանակերպի նշաններով և արևով, որոնք խորհրդանշում են Լյուդովիկ XVI թագավորին։ Եվ այդ գեղեցկության համար պետք էին էնտուզիաստ ուղևորներ։

1783թ-ի սեպտեմբերի 19-ին հրապարակից, որտեղ ներկա էին Լյուդովիկ XVI, Մարիա Անտուանետտան և 130 000 մարդ, օդապարիկը բարձրացել է օդ, որի ուղևորներն էին ոչխարը, բադը և աքլորը։ Ոչ սովորական խմբի թռիչքը տևել է 8 րոպե և բարեհաջող վայրէջք է կատարել։

Մոնգոլֆե եղբայրները 1783թ-ի հոկտեմբերի 15-ին տվել են պարանով օդապարիկի մեկնարկը, ուղևորը՝ քիմիայի և ֆիզիկայի ուսուցիչ Ժան-Ֆրանսուա Պիլար դե Ռոժեն էր։ Եվ մեկ ամիս անց տեղի է ունեցել «օդում լողացողների» ազատ թռիչքը։