Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած ուժի հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է կանցլերի պաշտոնական կայքէջը:

Ուղերձում նշվում է, որ Գերմանիան հետաքրքրությամբ է հետևել Հայաստանում խաղաղ իշխանափոխությանը։

«Մտադիր ենք այսուհետ ևս աջակցել բարեփոխումների իրականացմանը Հայաստանում: Վերահաստատում եմ Երևան կատարած իմ այցի շրջանակում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում»,- ասվում է կանցլերի ուղերձում: