Արխիվ - 11 Դեկտեմբեր 2018
Արցախում լեռնային զբոսաշրջության զարգացման համար աշխատանքներ են տարվում
Արցախն իսկապես ունի արկածային տուրիզմի զարգացման համար մեծ հնարավորություններ։ Խոսելով Արցախում լեռնային զբոսաշրջության զարգացման մասին՝ «Արցախպրեսս»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության…
4 տարում Էրդողանին վիրավորելու հիմքով Թուրքիայում ավելի քան 68 հազար հետաքննություն է եղել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմքով 3 տարվա ընթացքում իրականացվել է 68.817 հետաքննություն: Թեմայի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել թուրք հայտնի իրավաբան, խոսքի ազատության ոլորտում ակտիվ գործունեությամբ հայտնի, դոկտոր պրոֆեսոր Յաման Աքդենիզը: Նա նշել է, որ Թուրքիայի…
Հայաստանում կալանավորված թուրք լոբբիստն ընդունել է իր մեղքը
Հասարակական կազմակերպության նախկին ղեկավար Քեմալ Օքսուզը, ով զբաղվում է Ադրբեջանի շահերի լոբբինգով, ընդունել է իր մեղքը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը։ Օքսուզը մեղադրվում է կեղծարարությունների սխեմա կազմելու, էթիկայի հանձնաժողովի տրամադրած փաստերը կոծկելու, ինչպես նաև Կոնգրեսին…
Փարիզի Հաղթական կամարը կրկին կբացվի դեկտեմբերի 12-ից
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, որը վնասվել է տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, զբոսաշրջիկների համար կրկին կբացվի դեկտեմբերի 12-ին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի ղեկավար Ֆիլիպ Բելավալը: «Հաղթական կամարը կբացվի չորեքշաբթի և կաշխատի…
Մոսկվայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Մոսկվայում քննարկվում է լեգենդար հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վայրի ընտրության հարցը: Շանսոնյեի երաժշտական ստեղծագործությունները, հնարավոր է, շուտով հնչեն Զամոսկվորեչիեում գտնվող Մոսկվայի երաժշտության միջազգային տանը, եթե հուշարձանը տեղակայվի հաստատության բակում: Քաղաքի իշխանությունները…
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասը
Ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով զգալի չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված…
Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան կստանա պետական աջակցություն
Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր է հանձնել ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի մարզիկներին։ Նա ողջունել է մարզիկներին, շնորհավորել նրանց Լեռների միջազգային օրվա կապակցությամբ և նշել, որ, ցավոք, ալպինիզմը մի…
ՀՀ նախագահը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է հումանիտար կապերի խորացումը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա օրակարգին և, մասնավորապես, հումանիտար ոլորտում կապերի խորացման հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանը…
Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում էր նրա կալանքը երկարաձգելու հարցը, վատացել է: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը քննվում է…
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների»
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն, առանց ԼՂ վերաբերյալ նախապայմանների: Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին: «Մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախնական պայմանի…
Լևոն Շիրինյան. «ՔԺԿ-ին տրված մոտ 60 ձայն ԿԸՀ չի հասել՝ կորել է»
Քաղաքագետ, Քրիստոնյա-ժողովրդական կուսակցության (ՔԺԿ) նախագահ Լևոն Շիրինյանը շնորհակալ է ինչպես իրենց ձայն տված, այնպես էլ ձայն չտված ՀՀ քաղաքացիներին։ Այդ մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին իրենց կուսակցության անդամները նկատել են, որ քվեաթերթիկների…
Արայիկ Հարությունյան. «Առաջիկա տասնամյակներում Արցախը լիովին կհրաժարվի ածխաջրածնային վառելիքից»
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեսյբուքյան էջում հայտնել է Արցախում նոր ՀԷԿ-ի շահագործման և էներգետիկ ոլորտում պետական քաղաքականության հեռանկարների մասին: Նա հավաստիացրել է, որ առաջիկա 30 տարում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից (բենզին,…
Ֆրանսիայում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից կազմված հանցախումբ են ձերբակալել
Դեկտեմբերի 10-ին ֆրանսիական Լիոն քաղաքում լայնածավալ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ֆրանսիայում և Բելգիայում գործող 22 հոգանոց հանցախումբ, որի անդամները Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրեն…
Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Վրաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը, հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը: Արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում:…
Իրանը հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկել
Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկվել, ինչի մասին ավելի վաղ խոսել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը:…
Google+-ն ավելի շուտ կփակվի 52.5 մլն օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով
Google+ սոցցանցի 52.5 մլն օգտատերերի տվյալների նոր արտահոսքը պատճառ է հանդիսացել, որ Google կորպորացիան որոշի ավելի շուտ փակել սոցցանը՝ փակումը 2019թ-ի օգոստոսից տեղափոխելով 2019թ-ի ապրիլ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Արտահոսքի պատճառ է հանդիսացել թերացումը ծրագրային թարմացված…
Գյումրիում կնոջը ծեծելով սպանելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 1961թ-ին ծնված Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային…
Համաձայն շրջանառվող լուրերի՝ Արծվիկ Մինասյանի օգտին չքվեարկելու համար քաղաքացուն աշխատանքից ազատել են
Արմավիրի մարզային Քննչական վարչությունում ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մասնավորապես՝ Արմավիր քաղաքի բնակչուհին դեկտեմբերի 9-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում բացատրություն է տվել այն մասին, որ, աշխատելով…
Օմսկ-Երևան ուղիղ չվերթ կբացվի
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը մտադիր է ուղիղ չվերթ գործարկել ռուսական Օմսկից դեպի Երևան: Չվերթի իրականացման թույլտվությունն արդեն հրապարակվել է Ռոսավիացիայի կայքում: Նախատեսվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ: Ավիաընկերությունը դեռ չի հստակեցնում, թե հատկապես երբ…
Բանակում արդիականացված ճաշարաններ կներդրվեն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով հնարավոր գործընկերներին բացահայտելու փորձնական ծրագրի մասին: Նշվում է, որ մտադիր են զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով…
Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի դատարանը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը, այժմ նա նախնական կալանքի տակ է: Այդ մասին հայտնել է Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանյեկը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Չեխական օրենսդրությունն արգելում…
Հրանուշ Խառատյան․ «Ընտրողների երեկվա 48.63% մասնակցությունն այն օբյեկտիվ թիվն է, որը ներկայացնում է Հայաստանի փաստական բնակչության ընտրական ակտիվությունը»
Ազգագրագետ-պատմաբան Հրանուշ Խառատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես անդրադարձել է արտահերթ ընտրությունների արդյունքներին և խորհրդարան անցած քաղաքական ուժերին․ «Հնարավո՞ր է պատկերացնել, որ ընդամենը մեկուկես տարի առաջ 769.590 ձայն ՛՛շահած՛՛ կուսակցությունը մեկուկես տարի…
Հրդեհ Ստեփանավան քաղաքի տներից մեկում
Դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու…
Պահպանողական կուսակցության հայտարարությունը․ «Անհրաժեշտ է հրաժեշտ տալ նախընտրական հռետորաբանությանը և գործելաոճին»
Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ «Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է 7-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերին՝ բարեմաղթելով պետականաշահ բեղմնավոր գործունեություն: Միևնույն ժամանակ շնորհավորում…
«Սասնա Ծռեր». «Մեր հետագա անելիքը պետք է դառնա կազմակերպչական հզորացումը և ժողովրդի հետ ամենօրյա աշխատանքը»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ուղերձ է հղել քաղաքացիներին․ «Ուղերձ կուսակիցներին, աջակիցներին և ընտրողներին․ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության սիրելի անդամներ, աջակիցներ և ընտրողներ խորին շնորհակալություն բոլորիդ՝ ընտրարշավի ժամանակ կատարած տքնաջան աշխատանքի և մեր կուսակցությանը…
Մամուլի ազգային ակումբի նախագահ՝ Նարինե Մկրտչյան․ «Ձևավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական և կենսունակ ընդդիմության»
Ընտրություններն ի ցույց են դնում հասարակության և պետական կառավարման խորքային արատները: Այս մասին հայտարարությու է տարածել Մամուլի ազգային ակումբի նախագահ, ԵՊՀ դասախոս Նարինե Մկրտչյանը: Հայտարարությունում ասվում է. «2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններով ընդգծվեց, որ հեղափոխական…
Instagram-ում ձայնային հաղորդագրություններ ուղարկելու գործառույթ է հայտնվել
Instagram-ում ավելացել է ձայնային հաղորդագրություններ ուղարկելու գործառույթը: Այս մասին ասվում է երկուշաբթի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ: «Այսօրվանից դուք կարող եք Direct-ով ձայնային հաղորդագրություններ ուղարկել»,- ասվում է հայտարարությունում: Հունիսին Instagram-ը…
Գորիսում արդեն հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
Beeline-ը հայտարարում է Գորիս քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Գորիսի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ…
Մակրոնը խոստանում է հունվարից բարձրացնել նվազագույն աշխատավարձը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է հունվարից բարձրացնել նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով, ինչը, նրա հավաստմամբ, ազդեցություն չի թողնի գործատուների վրա։ Երեկ իր հեռուստաելույթում, որը վերաբերում էր այսպես կոչված «դեղին ժիլետների» բողոքի շարժման պահանջներին, Մակրոնն ասել է, որ…
Հայաստանում ճանապարհները հիմնականում անցանելի են
Այսօր ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: «Վարորդներին խորհուրդ…
Սիրիայում նախատեսում են բացել պատերազմի ընթացքում տուժածների վերականգնողական կենտրոններ
Սիրիայի իշխանությունները նախատեսում են երկրի բոլոր շրջաններում բացել վերականգնողական կենտրոններ պատերազմի ընթացքում տուժածների համար, այդ թվում երեխաների, որոնք գտնվել էին գրոհայինների մոտ։ Լրագրողներին այս մասին հայտարարել է Սիրիայի ազգային հաշտության հարցերով փոխնախարար Դիանա Հադուրը։ «Մենք…
ՀԱԿ. «Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ»
Հայ ազգային կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ ՀԱԿ-ը մատնանշում է, որ նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ․ ապահովել Հայաստանի…
Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած ուժի հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է կանցլերի պաշտոնական կայքէջը: Ուղերձում նշվում է, որ Գերմանիան հետաքրքրությամբ է հետևել Հայաստանում խաղաղ…
Զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով հնարավոր գործընկերներին բացահայտելու փորձնական ծրագրի վերաբերյալ հայտարարություն
I. Գործընկերության նպատակն ու բնութագիրը 1. Պատվիրատուն` ՀՀ պաշտպանության նախարարությունը, որը գտնվում է ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեում, ՀՀ կառավարության ծրագրին համապատասխան ՀՀ ԶՈՒ արդիականացման հանձնառության շրջանականերում նպատակադրել է Զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ,…
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին». Պետքարտուղարության հայտարարությունը
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ»,- ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ: Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդների գնահատականը, համաձայն որի` Հայաստանում անցած ընտրությունները մրցակցային…
Ամերիկյան Boeing ընկերությունը Թուրքիայում նոր կենտրոն է հիմնել
Ինքնաթիռներ արտադրող ամերիկյան խոշորագույն «Boeing» ընկերությունը Թուրքիայում ինժեներա-տեխնոլոգիական կենտրոն է հիմնել։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա է եղել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը, ինչպես նաև ավիացիոն ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։…
Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Խորենացի փ. 44-52; 48-108 (զույգ) սեփական տները,…
Ամենա