Հասարակական կազմակերպության նախկին ղեկավար Քեմալ Օքսուզը, ով զբաղվում է Ադրբեջանի շահերի լոբբինգով, ընդունել է իր մեղքը։

Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը։

Օքսուզը մեղադրվում է կեղծարարությունների սխեմա կազմելու, էթիկայի հանձնաժողովի տրամադրած փաստերը կոծկելու, ինչպես նաև Կոնգրեսին ներկայացված սուտ հայտարարությունների համար։ Դատական վճիռը կկայացվի փետրվարի 11-ին։

Հիշեցնենք, որ Օքսուզը կալանավորվել էր այս տարվա օգոստոսին։ Ոստիկանությաը հայտնել են, որ Թուրքիայի քաղաքացին հիմնավորվել է Հայաստանում և այստեղ ԲԲԸ է ստեղծել։ Վերջերս նա արտաքսվել է ԱՄՆ։