ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում էր նրա կալանքը երկարաձգելու հարցը, վատացել է: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Մկրտչյանը ասել է, որ «շտապ օգնություն» է կանչվել:

«Չեմ կարծում, որ «շտապ օգնությունը» կարող է լուրջ օգնություն ցուցաբերել Գրիգորյանին: Եթե օրենքն իրոք աշխատում է, նրան պետք է ազատ արձակեն, եթե ոչ՝ ապա ոչ»,- ասել է դատապաշտպանը: