«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը մտադիր է ուղիղ չվերթ գործարկել ռուսական Օմսկից դեպի Երևան: Չվերթի իրականացման թույլտվությունն արդեն հրապարակվել է Ռոսավիացիայի կայքում:

Նախատեսվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ: Ավիաընկերությունը դեռ չի հստակեցնում, թե հատկապես երբ կսկսի գործել չվերթը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Թռիչքի թույլտվությունը ստանալը դեռ չի երաշխավորում, որ չվերթը շուտով կգործարկվի: Պատահում է այնպես, որ ավիաընկերությունը, ստանալով թույլտվությունը, այդպես էլ թռիչքներ չի իրականացնում: 2017թ-ից ռուսաստանցիները կարող են Հայաստան մեկնել առանց մուտքի արտոնագրի միայն ներքին անձնագրով: Սակայն, այդ թույլտվությունը գործում է միայն ուղիղ չվերթի դեպքում: