ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն, առանց ԼՂ վերաբերյալ նախապայմանների: Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին:

«Մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախնական պայմանի և հուսով ենք, որ Թուրքիան ևս նման դիրքորոշում կորդեգրի»,- ասել է նա:

«Սակայն, Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, երրորդ երկրի հետ՝ նկատի ունեմ Ադրբեջանը»,- ասել է Փաշինյանը: