Google+ սոցցանցի 52.5 մլն օգտատերերի տվյալների նոր արտահոսքը պատճառ է հանդիսացել, որ Google կորպորացիան որոշի ավելի շուտ փակել սոցցանը՝ փակումը 2019թ-ի օգոստոսից տեղափոխելով 2019թ-ի ապրիլ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Արտահոսքի պատճառ է հանդիսացել թերացումը ծրագրային թարմացված ապահովման մեջ, որը ներկայացվել է նոյեմբերին: Խոցելիությունը թույլ էր տալիս կողմնակի հավելվածներին օգտատերերի անունների, էլփոստի հասցեների, տարիքի մասին հարցումներ կատարել: Սխալը հնարավոր եղավ շտկել միայն 6 օրից, գրում է «Վեդոմոստին»:

Ընկերությունը պնդում է, որ ֆինանսական տվյալների, փաստաթղթերի համարների և գաղտնաբառերի արտահոսք չի եղել: