Մարտակերտ քաղաքում ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ շարունակվում են խմելու ջրագծի ներքին ցանցի կապիտալ կառուցման և ջրանցկացման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում են Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթից՝ մանրամասնելով, որ աշխատանքներ են ընթանում քաղաքի Դանիել Բեկ-Փիրումյան փողոցում, որոնք ավարտելուց հետո կշարունակվեն նաև մյուս փողոցներում:

Ներկայումս անց են կացվում ջրախողովակները, կտեղադրվեն նաև ջրաչափերը: Աշխատանքերն ավարտելուց հետո փողոցի  բնակիչները կունենան նոր ջրագիծ և անխափան շուրջօրյաջուր: