Եգիպտոսի իշխանությունները ոչ պաշտոնապես սահմանափակել են դեղին բաճկոնների վաճառքը, որը խոսում է Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցերի հետ կապված հնարավոր բողոքի ակցիաների շուրջ վախի մասին հայտնում է AFP-ն։

Որոշումն ընդունվել է 2011թ-ի ապստամբության 8-րդ տարելիցից մեկ ամիս առաջ, որի ժամանակ տապալվել է նախագահ Հոսնի Մուբարակը։

«Մոտ մեկ շաբաթ առաջ մենք ցուցում ենք ստացել ոստիկանությունից դեղին բաճկոններ վաճառել միայն ընկերություններին և ոչ մասնավոր անձանց»,- ասել է ներկրողներից մեկը՝ նշելով, որ ներկրման սահմանափակում չկա։