Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է «Ժամանակ» օրաթերթում հրապարակված տեղակատվությանը, ըստ որի Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը։

Տարածած պարզաբանման մեջ Տոնոյանը նշել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Առաջին հերթին նշեմ, որ հրապարակման մեջ նշված «Եվրոմոթորս» ընկերությունում Գագիկ Ծառուկյանն ընդամենը բաժնետեր է, ավելին՝ բաժնեմասերը կառավարվում են հավատարմագրային կառավարչի կողմից: Ի սկզբանե ներդրումային ծրագրերն իրականացնում են Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Պրինցես Գրուպ» ընկերության կողմից, որն էլ նշանակում է ընկերության գլխավոր տնօրենին:

Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք դասական մուտիլովկայի հետ, ոչ ավելին։ Քանի որ «Եվրոմոթորս» ընկերության և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2016թ-ին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։

Եվ եթե Զարուհի Սարգսյանը որևէ հիմք ունենար իր գումարները չվճարելու վերաբերյալ, ապա մինչև այժմ դատարան կդիմեր, այլ ոչ թե այս տարիների ընթացքում նախագահների կամ վարչապետների վերահսկողական ծառայություններին։ Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք սեփակական շահադիտական նպատակներով Գագիկ Ծառուկյանի անունն անտեղի շահարկելու մոլուցքի հետ»,- մասնավորապես նշել է Տոնոյանը։