Ամերիկյան Washington Post պարբերականը Հայաստանն անվանել է աշխարհի այն երկրներից մեկը, որտեղ 2018թ-ին «ժողովրդավարությունը հաղթել է»:

Պարբերականը նկատում է, որ երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «կազմակերպեց իշխանության զավթումը՝ իրականացնելով սահմանադրական փոփոխություններ, քաղաքական գործիչ դարձած ակտիվիստ, լրագրող Նիկոլ Փաշինյանը օգտվեց հանրային դժգոհությունից՝ իր երկրի զարգացման մեջ բեկում մտցնելու համար»:

Անդրադարձ է կատարվում նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին և Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի «համոզիչ հաղթանակին»:

«Նախկին իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարը Սարգսյանն է, չկարողացավ նույնիսկ 5%-ի շեմը հաղթահարել, ինչը խորհրդարան մտնելու պահանջ էր: Փաշինյանն այժմ սկսել է համապարփակ հակակոռուպցիոն արշավ՝ նպատակ ունենալով մաքրել պետական համակարգը», - գրել է պարբերականը: