Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանից տեղեկացել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննության կառնի այսօր՝ դեկտեմբերի 28-ին ժամը 17:00-ին: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։

Հիշեցնենք, որ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են 26.12.2018թ-ին: