Արխիվ - 28 Դեկտեմբեր 2018

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջ առողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել, հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը: Կրեմլի…

Ամանորին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն

Ամանորին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն

«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն նաև տոնական օրերին, հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող…

Նոր դեսպաններ են նշանակվել

Նոր դեսպաններ են նշանակվել

Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Մեկ այլ հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր…

Ըստ «Վեդոմոստիի» ընթերցողների՝ Փաշինյանը ճանաչվել է տարվա քաղաքական գործիչ

Ըստ «Վեդոմոստիի» ընթերցողների՝ Փաշինյանը ճանաչվել է տարվա քաղաքական գործիչ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթի ընթերցողների քվեարկության արդյունքում ճանաչվել է 2018թ-ի «Տարվա քաղաքական գործիչ», հայտնում է թերթը: Տարվա քաղաքական գործչի մյուս թեկնածուներն են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի Դաշնության…

Փաշինյանն ու Պուտինը կարճ քննարկում են ունեցել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Փաշինյանն ու Պուտինը կարճ քննարկում են ունեցել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում կարճ քննարկում են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ…

«Ի տարբերություն պետության՝ մասնավոր ապահովագրողը սոցիալական պարտավորություն չունի»․ Արսեն Թորոսյան

«Ի տարբերություն պետության՝ մասնավոր ապահովագրողը սոցիալական պարտավորություն չունի»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարությունը ծրագրում է ներդնել համընդհանուր առողջապահական ապահովագրական պետական համակարգ։ Այս մասին ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Հայտնում է Epress.am-ը։ «Պլան կա ունենալու համընդհանուր առողջապահական ապահովագրություն։ Բազմաթիվ քաղաքական որոշումներ…

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով…

«Գազի գնի վերաբերյալ որոշում չկա»․ Նիկոլ Փաշինյան

«Գազի գնի վերաբերյալ որոշում չկա»․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հարցում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ին…

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դեկտեմբերի 28-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:…

Դատարանն այսօր կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանն այսօր կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանից տեղեկացել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննության կառնի այսօր՝ դեկտեմբերի…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Անդրանիկի փ. 71 շենքը, 10։30-16։30 - «Հին…