ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։

Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջ առողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել, հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը:

Կրեմլի կայքում շնորհավորական ուղերձը տեղադրված չէ: