«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն նաև տոնական օրերին, հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող պատմամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն հետևյալ գրաֆիկով.

«Գառնի» արգելոց-թանգարան` 2019թ-ի հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին, ժամը 10։00-16.00

«Զվարթնոց» արգելոց-թանգարանը` հունվարի 3-ին, 4-ին և 5-ին, ժամը 12:00-16:00։