Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Մեկ այլ հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև):

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա) է նշանակվել Աշոտ Հովակիմյանը:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ՀՀ նախագահը Արտակ Ապիտոնյանին հետ է կանչել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել։