ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննարկումը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է:

Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասել է լրագրողներին, որ հետաձգման պատճառը տեխնիկական է, և նիստը կշարունակվի, երբ կտրամադրվեն անհրաժեշտ փաստաթղթերը, հայտնում է Aysor.am-ը:

Մանվել Գրիգորյանը նիստին չի մասնակցել:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի առավոտյան Էջմիածին քաղաքում վերսկսել էր գեներալ,ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան։ Ակցիայի մանսակիցներն ավտոերթ են անցկացրել Էջմիածնում՝ պահանջով, որ Գրիգորյանը դարձյալ կալանավորվի:

Էջմիածնում սկսված բողոքի ակցիայի մասնակիցներն ավտոերթով շարժվել էին Երևանի Վերաքննիչ քրեական դատարան։Նիստին զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա, քաղաքացիները պահանջում են Մանվել Գրիգորյանի կալանավորումը։