Հունվարի 13-ին 82 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի հայտնի ավիակոնստրուկտոր ու գիտնական, ավիացիոն շարժիչների ստեղծող Ալեքսանդր Սարկիսովը: ԱՅս մասին հայտնում է Շարժիչների ստեղծման միավորված կազմակերպության մամուլի ծառայությունից:

«Այո՛, ցավոք, հայտնի կոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը մահացել է հունվարի 13-ին»։

Ինչպես նշել է «Կլիմով» Շարժիչների ստեղծման միավորված կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Վատագինը, Սարկիսովը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

Ալեքսանդր Սարկիսովը ծնվել է 1936թ-ին Մոսկվայում: 1959թ-ին նա ավարտել է Ուֆայի ավիացիոն ինստիտուտը, իսկ 1961թ-ին՝ Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը: Իր գործունեության տարիներին մեծ ներդրում է ունեցել ավիացիոն արդյունաբերության ոլորտում, ինչ համար արժանացել է բազում պարգևների, այդ թվում՝ Լենինյան մրցանակի (1984թ), Լոուրենսի մրցանակի (ԱՄՆ, 1991թ), Վ. Յա. Կլիմովի մրցանակի (1996թ), ՌԴ գիտության վաստակավոր գործչի կոչման (1996թ) և այլն: