Արխիվ - 15 Հունվար 2019

Հայ գեղասահորդները հանդես կգան Եվրոպայի առաջնության մենասահքերում

Հայ գեղասահորդները հանդես կգան Եվրոպայի առաջնության մենասահքերում

Հայաստանի գեղասահորդների համար հունվարի օրացուցային գրաֆիկում միջազգային երկու մրցաշար է նախատեսված: Մեկն արդեն անցկացվել է Լեհաստանում: «Տորունի գավաթ» անվանումով ավանդական մրցաշարում, 11 մենասահորդների պայքարում, Հայաստանը ներկայացրեց Սլավիկ Հայրապետյանը: Նա հանդես եկավ հայկական երաժշտության…

«Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ». Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան

«Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ». Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան

Այսօր լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշել է․ «Կալանավորումը պետք է կիրառվի այն ժամանակ, երբ առկա են կալանավորման հիմքերը և պայմանները: Երբ խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի մասին, դատարանների վրա շատ ավելի մեծ ճնշում կա։ Մեծ պատվեր կա, որ պարոն Քոչարյանը գտնվի կալանքի…

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։ Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու…

Ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 42 միլիոն դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը

Ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 42 միլիոն դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը

Հունվարի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017թ-ի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Նախնական…

Սիրիայում ցրտից 15 երեխա է մահացել

Սիրիայում ցրտից 15 երեխա է մահացել

Սիրիայի հարավ-արևմուտքում և արևելքում սաստիկ ցուրտ պայմաններում մահացել է առնվազն 15 երեխա։ Այս մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Գիրտ Կապպիրալեի հայտարարությունում։ «Ցածր ջերմաստիճանն ու ծանր կենսապայմանները Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող «Ռուկբան» (փախստականների սիրիական…

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Հիշեցնենք՝ նիստում քննարկվում էր վերջինիս կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը, նիստում իրենք ներկայացրել են իրենց առարկությունները:…

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

Հունվարի 15-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին…

Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք իմ անկեղծ…

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Ձերդ գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հուսով…

Փաստաբանին վիրավորելն ու սպառնալը կքրեականացվի

Փաստաբանին վիրավորելն ու սպառնալը կքրեականացվի

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ քրեական օրենսգիրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել, որով առաջարկվում է պատասխանատվության եթարկել փաստաբանին կամ նոտարին՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ, վիրավորելու կամ սպառնալու համար: Նշվում է, որ նշված մասնագիտություններն…

Ազգային ժողովը 11 հանձնաժողով կունենա

Ազգային ժողովը 11 հանձնաժողով կունենա

Ազգային ժողովում 11 մշտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծն ընդունվել է: Հանձնաժողովների քանակը 6-րդ գումարման ԱԺ համեմատ ավելացել է 2-ով: Նորաստեղծ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կկոչվի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Իսկ Տարածքային…

Նուբարաշենում 20 հա տարածքի վրա նոր անտառ-պուրակ կստեղծվի

Նուբարաշենում 20 հա տարածքի վրա նոր անտառ-պուրակ կստեղծվի

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Նուբարաշենի աղբավայրին հարող տարածքում՝ ավելի քան 20 հա-ի վրա, նոր անտառ-պուրակ հիմնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: Նա նշել է, որ համայնք-մասնավոր հատված գործակցությամբ անտառ-պուրակի ստեղծման…

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվել է

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու…

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները հնարավոր է ավելանան 2-ով

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները հնարավոր է ավելանան 2-ով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է ավելացնել ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը և ստեղծել 11 մշտական հանձնաժողով՝ նախորդ գումարման խորհրդարանում գործած 9 մշտական հանձնաժողովների փոխարեն: Այդ մասին ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր…

Նաիրա Զոհրաբյան․ «Կապրենք՝ կտեսնենք, թե ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն»

Նաիրա Զոհրաբյան․ «Կապրենք՝ կտեսնենք, թե ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ ԲՀԿ-ին «կոմկուս», «Նիկոլի ֆաներ» անվանելու հանգամանքին, նշել է․ «Ես հասկանում եմ, որ տարբեր քաղաքական գործիչներ…

«Պետք է փոխվի քաղաքաշինական որոշումներ ընդունելու կարգը»․ Երևանի ավագանու քաղաքաշինության նախագահ Արսեն Կարապետյան

«Պետք է փոխվի քաղաքաշինական որոշումներ ընդունելու կարգը»․ Երևանի ավագանու քաղաքաշինության նախագահ Արսեն Կարապետյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած կադրային փոփոխությունների պատճառով որոշ աշխատանքներ ժամկետներից հետ են ընկնում։ Մասնավորապես, խոսքը շինարարության թույլտվության ժամկետների խախտման մասին է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության արդեն նախկին անդամ, այժմ պատգամավոր…

Վյաչեսլավ Վոլոդին. «Ռուսաստանը չի վերադառնա ԵԽԽՎ, քանի դեռ չեն վերացվել կանոնակարգի պատժիչ նորմերը»

Վյաչեսլավ Վոլոդին. «Ռուսաստանը չի վերադառնա ԵԽԽՎ, քանի դեռ չեն վերացվել կանոնակարգի պատժիչ նորմերը»

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․ «Ռուսաստանը դեռևս չի տեսնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքներին մասնակցելու հնարավորություն, քանի որ կանոնակարգից պատժամիջոցների հոդվածների հանման…

Էդուարդ Շարմազանովը՝ նորընտիր պատգամավորներին. «Վատ ախորժակ չունեք»

Էդուարդ Շարմազանովը՝ նորընտիր պատգամավորներին. «Վատ ախորժակ չունեք»

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նորընտիր պատգամավորներին հիշեցրել է ցածր թոշակների, պետական ապարատի կրճատված աշխատողների, աղքատության մասին։ Այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը մեկնարկեց մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությամբ: Պարզվում…

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 16-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Արմավիրի մարզի Փարաքար և Թաիրով գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության…

Քոչարյանի փաստաբան՝ Արամ Օրբելյան. «Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին»

Քոչարյանի փաստաբան՝ Արամ Օրբելյան. «Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է պատասխանները, թե ինչպես են ընտրվել դատարանի կազմը։ Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ իրենց չի բավարարում պատասխանը, քանի որ ներկայացված իրավական ակտերը վերաբերում են ոչ թե դատարանի կազմի, այլ հերթապահ դատավորների…

«Իսլամական պետության» գրոհայինները քաղաք են գրավել Նիգերիայում

«Իսլամական պետության» գրոհայինները քաղաք են գրավել Նիգերիայում

Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները Նիգերիայում գրավել են Ռանն քաղաքը, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ կառավարական ուժերը փախել են ԻՊ գրոհի ժամանակ քաղաքի բնակիչների հետ միասին: Ըստ պարբերականի, գրոհայինները հրկիզել են տները:…

Սևանից մոտ 200 որսացանց է դուրս բերվել

Սևանից մոտ 200 որսացանց է դուրս բերվել

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին, հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել մոտ 200 որսացանց: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ,…

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր դիրքեր

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր դիրքեր

Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Արցախի պաշտպանության բանակի դիրքերից…

«Մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից»․ ՀՀ Վարչապետ

«Մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից»․ ՀՀ Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից: Վարչապետն ասել է, որ նոր Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո: «Որպեսզի պարզենք, թե որ բիզնեսն է փոքր, պետք է բոլոր ձեռներեցները…

Դմիտրի Պեսկով. «Պուտինը զինվորական թոշակ է ստանում»

Դմիտրի Պեսկով. «Պուտինը զինվորական թոշակ է ստանում»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատավարձը և զինվորական թոշակ է ստանում, որոնք փոխանցվում են «Ռոսիա» բանկի քարտին: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հիշեցրել է, որ երբ առաջին պատժամիջոցները սահմանվեցին, «ամերիկացիները չգիտես ինչու համարեցին, որ Ղրիմը ՌԴ-ին…

Լիլիթ Մակունցն՝ «Իմ քայլի» պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու մասին․ «Ներքին տարաձայնություններ չկան»

Լիլիթ Մակունցն՝ «Իմ քայլի» պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու մասին․ «Ներքին տարաձայնություններ չկան»

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Գրիգորյանի՝ մանդատը վայր դնելու դիմումին: Լրագրողներին Մակունցն ասել է․ «Ներքին տարաձայնություններ չկան, աշխատանքի հետ կապված խնդիրներ կան»,- ասել է նա: «Իր դիրքորոշումն…

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերսկսվել է

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերսկսվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն…

Հայտնի են ԱԺ փոխխոսնակները

Հայտնի են ԱԺ փոխխոսնակները

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանն ընտրվել են խորհրդարանի փոխխոսնակներ: 108 ձայնով ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածուն է Մանե Թանդիլյանը…

Պայթյուն Քաբուլում․ Կան զոհեր և վիրավորներ

Պայթյուն Քաբուլում․ Կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևելյան մասում մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ավելի քան 90 մարդ վիրավորվել է: Ներքին գործերի նախարարության խոսնակ Նաջիբ Դանիշը հայտարարել է, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի թիրախը «Կանաչ գյուղն» էր, որտեղ հիմնականում օտարերկրացիներ…

Գդանսկի սպանված քաղաքապետի հիշատակին Լեհաստանում քայլերթ է անցկացվում

Գդանսկի սպանված քաղաքապետի հիշատակին Լեհաստանում քայլերթ է անցկացվում

Հազարավոր մարդիկ ողջ Լեհաստանում, այդ թվում՝ մայրաքաղաք Վարշավայում, դուրս են եկել քայլերթի՝ հարգանքի տուրք մատուցելու Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի հիշատակին։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ադամովիչը մահացել է հիվանդանոցում։ Նա հարձակման էր ենթարկվել նախորդ օրը Գդանսկի կենտրոնում կազմակերպված բարեգործական…

«Առաջարկում ենք ստեղծել 11 հանձնաժողով, որոնցից 3-ը լինելու են ընդդիմադիր խմբակցություններինը»․ Արարատ Միրզոյան

«Առաջարկում ենք ստեղծել 11 հանձնաժողով, որոնցից 3-ը լինելու են ընդդիմադիր խմբակցություններինը»․ Արարատ Միրզոյան

«Իմ քայլը» առաջարկում է ստեղծել 11 հանձնաժողով, որոնցից երեքը լինելու են ընդդիմադիր խմբակցություններինը, այսօր Ազգային ժողովում «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ Միրզոյանն ասել էր, որ առանցքային հանձնաժողովներից…

«Մի մտեք մեր ու «Իմ քայլը» դաշինքի կռվի մեջ». Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ին

«Մի մտեք մեր ու «Իմ քայլը» դաշինքի կռվի մեջ». Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ին

Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է․ «Մեր ելույթներն ուղղված են այն խմբակցությանը, որը չունի թեկնածու և իրենց ձայներից է կախված, թե ով է ընտրվելու: Մենք քաղաքական…

Ֆրանսիայում մեկնարկում են ազգային բանավեճերը, որոնք կոչված են հաշվի առնել «դեղին բաճկոնավորների» պահանջները

Ֆրանսիայում մեկնարկում են ազգային բանավեճերը, որոնք կոչված են հաշվի առնել «դեղին բաճկոնավորների» պահանջները

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հունվարի 15-ին կժամանի Գրան-Բուրտերուլդ քաղաք՝ բացելու ազգային բանավեճերը սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ: Դրանք անցկացվում են այն խոստման համաձայն, որը պետության ղեկավարը տվել Է «դեղին բաճկոնավորների» շարժմանը, որոնք հանդես են գալիս կենսամակարդակի բարձրացման,…

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Բելառուսի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ…

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 15-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը…

Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ…

ԱՄՆ-ը կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել

ԱՄՆ-ը կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել

ԱՄՆ-ը արդեն հաջորդ տարի կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել, իսկ 2030թ-ին այդ ցուցակում երրորդ տեղում կլինի՝ առաջ թողնելով Չինաստանին և Հնդկաստանին՝ կանխատեսում են Standard Chartered բանկի վերլուծաբանները: Այս մասին հաղորդում է news.am-ը` Իրենց կանխատեսումների համար նրանք օգտագործել…

«Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր էդմոն Մարուքյանին մի քանի բառ ասեմ»․ Գագիկ Ծառուկյան

«Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր էդմոն Մարուքյանին մի քանի բառ ասեմ»․ Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովի այսօրվա նիստին Ազգային ժողովի ամբիոնից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ասել է․ «Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի քանի բառ ասեմ»: Նա նշել է, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում իրենք թշնամաբար տրամադրված…

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Միրզոյանը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ մադատից հրաժարված պատգամավորը եթե մեկ շաբաթվա ընթացքում հետ…

Մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական նիստը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական նիստը

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցերը: Կքննարկվեն նաև մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց…

Սեյրան Օհանյան. «Արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո»

Սեյրան Օհանյան. «Արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո»

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության…

Շառլ Ազնավուրի մեքենան կհանվի աճուրդի

Շառլ Ազնավուրի մեքենան կհանվի աճուրդի

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանող La Vanden Plas Princess մեքենան Փարիզում փետրվարի 7-ին վաճառքի կհանվի։ Le Figaro-ն գրում է, որ մեքենան թողարկվել է 1966թ-ին, այն գտնվել է երգչուհու քրոջը պատկանող Շատո դե Բուրդոն պալատում։ Ավտոմեքենան վաճառվում է առաջին գրանցման քարտով՝ ձևակերպված…

Այսօր կընտրվեն 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահները, հանձնաժողովների նախագահները

Այսօր կընտրվեն 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահները, հանձնաժողովների նախագահները

Այսօր կընտրվեն Ազգային ժողովի փոխնախագահներն ու հանձնաժողովների նախագահները։ «Իմ քայլը» դաշինքն առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները, ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանի, ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունները։ «Իմ քայլը» հայտարարել է, որ կքվեարկի Վահե Էնֆիաջյանի…

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Այսօր ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ…

Քոչարյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

Քոչարյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

Մարտի 1-ի գոծով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Ըստ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի, պատճառաբանվել է, որ Քոչարյանի պաշտպանական խմբից Արամ Օրբելյանի հետ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի «կապն այնքան…

Կրքերի «թատրոն»՝ Խորեոգրաֆիայի պետական թատրոնում

Կրքերի «թատրոն»՝ Խորեոգրաֆիայի պետական թատրոնում

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի՝ նախորդ տարեվերջին պաշտոնից ազատված տնօրեն Գայանե Կարապետյանը ներսից կողպել է թատրոնի դուռն ու պնդում է, որ այդ դուռն իր սեփականությունն է, իսկ տարածքում տարիներ շարունակ ներդրումներ է արել, և այն պետք է գոնե մի 10 տարի էլ մնա իր տիրապետման տակ։ Այս մասին գրում է hetq.am-ը։…

Կյանքից հեռացել է հայազգի հայտնի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը

Կյանքից հեռացել է հայազգի հայտնի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը

Հունվարի 13-ին 82 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի հայտնի ավիակոնստրուկտոր ու գիտնական, ավիացիոն շարժիչների ստեղծող Ալեքսանդր Սարկիսովը: ԱՅս մասին հայտնում է Շարժիչների ստեղծման միավորված կազմակերպության մամուլի ծառայությունից: «Այո՛, ցավոք, հայտնի կոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը մահացել…

Արաբկիր վարչական շրջանում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Արաբկիր վարչական շրջանում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 15-ին ժամը 10։00-ից մինչև հունվարի 16-ը 10։00 կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39, 41, 43…

Երևանում և 4 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 4 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-16։30 - Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21,…