Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ այլևս չեն կարող բողոքարկել: