Ազգային ժողովի այսօրվա նիստին Ազգային ժողովի ամբիոնից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ասել է․

«Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի քանի բառ ասեմ»:

Նա նշել է, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում իրենք թշնամաբար տրամադրված չեն որևէ քաղաքական ուժի հանդեպ, այս հարցում առաջնորդվում են՝ ով ավելի արդյունավետ կաշխատի, նա էլ թող լինի ԱԺ փոխխոսնակ սկզբունքով։

«Ես որևէ խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստանի» հետ»,- ասել է Ծառուկյանը։

Նա անդրադարձել է նաև այլ խնդիրների՝ հարկային և վարկային, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՏՄ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի։ Գագիկ Ծառուկյանը խոսել է նաև ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության մասին՝ նշելով, որ Հայաստանը պետք է փորձի կամուրջ հանդիսանալ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև։ ԲՀԿ ղեկավարն անդրադարձավ նաև Արցախի խնդրին։

«Այդ հարցը մեր ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միջազգային ճանաչման հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր երկիրը հզորանա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։