«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Միրզոյանը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ մադատից հրաժարված պատգամավորը եթե մեկ շաբաթվա ընթացքում հետ չի վերցնում իր դիմումը, ապա կազմվում է արձանագրություն մանդատից հրաժարվելու մասին:

«Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահի մյուս հայտարարությունը վերաբերում էր Բաքվի ջարդերի տարելիցին.

«Ճիշտ այս օրերին 1990թ-ին Բաքվում ընթանում էին հայկական ջարդեր, կարծում եմ՝ ԱԺ բոլոր պատգամավորները միակամ են դատապարտելու այդ բռնությունները և մերժելու բոլոր տիպի բռնությունները աշխարհի որևէ անկյունում»,- ասաց նա: