Ազգային ժողովում 11 մշտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծն ընդունվել է: Հանձնաժողովների քանակը 6-րդ գումարման ԱԺ համեմատ ավելացել է 2-ով:

Նորաստեղծ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կկոչվի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Իսկ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կկոչվի Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն են՝

- Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որը կունենա 12 անդամ

- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 14 անդամ

- Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամ

- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամ

- Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամ

- Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամ

- Պետա-իրավական հարցերի հանձնաժողով 15 անդամ

- Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ նախատեսվում է ունենալ 11 անդամ

- Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամ

- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 15 անդամ

- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով: