Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Նուբարաշենի աղբավայրին հարող տարածքում՝ ավելի քան 20 հա-ի վրա, նոր անտառ-պուրակ հիմնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Նա նշել է, որ համայնք-մասնավոր հատված գործակցությամբ անտառ-պուրակի ստեղծման աշխատանքները կսկսվեն 2019թ-ին:

«Այդ հատվածը Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ է: Այն «Հայանտառի» տարածքին հարող հատված է, որտեղ ոռոգման ջրի հասանելիություն կա: Կլինի ոռոգման կաթիլային նոր ցանց, կտնկվեն բարձրարժեք և բազմամյա ծառեր: Հետագայում, երբ Նուբարաշենի աղբավայրը կծածկվի, այդ անտառային տարածքը կշարունակվի նաև այդ հատվածում»,-ասել է Հակոբյանը: