ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից:

Վարչապետն ասել է, որ նոր Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո:

«Որպեսզի պարզենք, թե որ բիզնեսն է փոքր, պետք է բոլոր ձեռներեցները հսկիչ դրամարկղային մեքենա տեղադրեն: Եթե տարվա վերջում պարզվի, որ 24 մլն դրամից ցածր է իր շրջանառությունը, ապա մենք նրա հետ ոչ մի հարց չենք ունենա»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ պետք է հաստատվի «ՀԴՄ-ական դիկտատուրա», երբ ՀԴՄ չտալը կբացառվի: