Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հունվարի 15-ին կժամանի Գրան-Բուրտերուլդ քաղաք՝ բացելու ազգային բանավեճերը սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ:

Դրանք անցկացվում են այն խոստման համաձայն, որը պետության ղեկավարը տվել Է «դեղին բաճկոնավորների» շարժմանը, որոնք հանդես են գալիս կենսամակարդակի բարձրացման, գների ու հարկերի աճի սահմանափակման օգտին:

Le Figaro թերթի տվյալներով՝ նախագահի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին, հրավիրված են Ֆրանսիայի քաղաքների քաղաքագլուխները: Բանավեճերը կազմակերպվում են Համացանցի հատուկ հարթակում, որտեղ քաղաքացիները կկարողանան իրենց կարծիքը հայտնել ամենասուր հարցերի վերաբերյալ: Իշխանությունների հավաստիացմամբ, բանավեճերը կանցնեն «թափանցիկության և անաչառության մթնոլորտում»:

Ավելի վաղ Մակրոնը ֆրանսիացիներին հղած նամակում հայտարարել Էր, թե կցանկանար, որ որքան կարելի Է շատ քաղաքացիներ մասնակցեն հունվարի 15-ին մեկնարկող ազգային քննարկումներին: Ֆրանսիայի ղեկավարը նաև նշել Է, որ բանավեճերի ընթացքում, որոնք կշարունակվեն երկու ամիս՝ մինչև մարտի 15-ը, չեն կարող լինել արգելված թեմաներ: Նա ինքն առաջարկել Է օրակարգում ներառել 35 հարց, գլխավորապես սոցիալ-տնտեսական բնույթի: Դրանց թվում են՝ հարկումը, ժողովրդավարությունը, բնապահպանությունը և ներգաղթը, ներառյալ ներգաղթի տարեկան բաժնաչափերի սահմանումը:

Նրա խոսքով՝ քննարկումները, որոնք կանցկացվեն մեկ ամսվա ընթացքում, այնուհետև կդրվեն նոր հանրային պայմանագրի հիմքում:

«Այդպիսով, ձեր առաջարկությունները թույլ կտան նոր պայմանագիր ստեղծել ազգի համար, համակարգել կառավարության և խորհրդարանի գործողությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայի դիրքորոշումները եվրոպական ու միջազգային մակարդակներում»,- պարզաբանել Է նախագահը:

Մակրոնն ընդգծել Է, որ «այնպիսի մեծ երկիր, որպիսին Ֆրանսիան Է, պետք Է ավելի հաճախ լսի իր քաղաքացիների ձայնը»: Այս բանավեճը պետք Է հնարավոր դարձնի զայրույթը վերածել որոշումների, հավելել Է նա: Ազգային մեծ բանավեճերն այն միջոցառումներից մեկն Է, որոնք Մակրոնն ազդարարել Է հարկերի աճի և կենսամակարդակի անկման ֆոնին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքների ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: