Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանող La Vanden Plas Princess մեքենան Փարիզում փետրվարի 7-ին վաճառքի կհանվի։ Le Figaro-ն գրում է, որ մեքենան թողարկվել է 1966թ-ին, այն գտնվել է երգչուհու քրոջը պատկանող Շատո դե Բուրդոն պալատում։

Ավտոմեքենան վաճառվում է առաջին գրանցման քարտով՝ ձևակերպված «Շառլ Ազնավուրյան» անունով, որը երգչի ծննդյան ազգանունն է։

Հիշեցնենք, որ Ազնավուրը մահացել է 2018թ-ի հոկտեմբերի 1-ին։ Շանսոնյեն 94 տարեկան էր։